ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը «Տարվա մարդ» վարկանիշում հաղթել է ձեռներեց Իլոն Մասկին, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Meta կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Time ամսագիրը, որը հրապարակել է տարեկան վարկանիշը։
«Դոնալդ Թրամփը Time-ի տարվա մարդն է», – ասվում է ամսագրի X սոցիալական ցանցում: