Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հեղափոխության ժամանակահատվածում «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ում մենեջեր աշխատած Արգիշտի Մեխակյանը 6 տարի անց դարձավ ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ։

Նոյեմբերի 26-ին ՔՊ-ի կողմից Արմավիրի մարզպետ առաջադրված Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը երեկ Կառավարության որոշմամբ ընտրվեց Արմավիրի մարզպետ։

Մեխակյանը 2007 թվականից աշխատել է տարբեր գերատեսչություններում։

Սկզբում աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես վերահսկողության բաժնի երկրորդ կարգի մասնագետ, 2008-2010 թվականներին՝ Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ, 2010-2014 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնական եւ այդպես շարունակ։

Իսկ 2017-2018 թվականներին՝ հեղափոխության ժամանակ, եղել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի մենեջեր։

Հաղթական «թավշյա հեղափոխությունից» հետո Մեխակյանը միանգամից 2018 թվականի օգոստոսից միչեւ 2019 թվականի հունվար զբաղեցրեց Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Մեխակյանը եղել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ մինչ մարզպետ դառնալը եղել է Խոյ համայնքի համայնքապետ։

Արգիշտի Մեխակյանը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր ներկայացրել է որպես Խոյի համայնքապետ։

Հայտարարագրի համաձայն՝ Մեխակյանն ունի մեկ անհատական բնակելի տուն Վաղարշապատ համայնքում, որը ձեռք է բերել 2014 թվականին։ Հայտարարագրել է մեկ Toyota մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Կանխիկ դրամական միջոցները, նախորդ տարվա հետ համեմատած, նվազել են 100 հազար դրամով՝ 1 մլն դրամից դարձել են 900 հազար դրամ։

Արգիշտի Մեխակյանի՝ 2023 թվականի տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 358 հազար դրամ, որից 6 մլն 43 հազարը աշխատանքի վարձատրություն է Խոյի համայնքապետարանի աշխատակազմից։

Եկամուտների 1 մլն 45 հազարը ապահովագրական փոխհատուցում է, իսկ մյուս մասը՝ 10 մլն դրամը, վարկեր են «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից եւ «Ակբա» բանկից։Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլն 627 հազար դրամ, որը բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Մեխակյանը անշարժ գույքի վերանորոգման համար կատարել է 9 մլն դրամ ծախս։

Արգիշտի Մեխակյանը «Երկրապահ Կամավորականների Միություն» ՀԿ վարչության, նաեւ ՔՊ կուսակցության անդամ է»:

Լրահոս

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է

Լրացուցիչ նորություններ

...

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց