Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը դեռևս փնտրտուքի մեջ է՝ մեկ, երկու, երեք բանակների դեմ պետք է աշխատել․ Աբրահամյան


«Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգ է ընդունվել, որը սահմանում է  մինչև 2027 թվականը պարտադիր զինվորական ժամկետային ծառայության ժամկետները կրճատել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, այստեղ, որպես ճանապարհ նշվում է արհեստավարժ բանակի ձևավորումը և կառավարության ծրագրում դրված այն մոտեցումները, որոնք,  իբրև թե մինչև 2027 թվականը բերեն ու հասցնեն այն կետին, որը մեզ  հնարավորություն կտա բանակի անձնակազմն, ըստ էության, կրճատելու։

«Այն ծրագրերը, որոնց  հղում է արվում և որոնք կառավարությունը ներկայացնում է  այս իրավիճակում փոփոխություն մտցնելու հնարավորություն, կարող եմ ասել, որ  միանշանակ՝ մինչև 2027 թվականը ոչ միայն  դրանք այդ խնդիրը չեն լուծելու՝ ստեղծելու այնպիսի հնարավորություն,  որի պայմաններում կարելի է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետները կրճատել, այլ դրանք չեն լուծելու  այն մեր հիմնական խոցելիությունը, որն այսօր առկա է  ԶՈՒ համալրման հետ կապված հարցերում։Այսինքն, մենք նույնիսկ  համալրման այսօրվա մակարդակը չենք հասցրել այնպիսի կետի,  որը հնարավորություն տա մեզ նույնիսկ տեսական դաշտում,  3,4,5 տարի հետոյի համար քննարկելու պարտադիր  ժամկետային ծառայության ժամկետների կարճատման հարցը։ Այս տեսանկյունից, կարծում եմ, իշխանությունն ունի երկու նպատակ։ Նախ՝ միգուցե  սա ադրբեջանական նախապայմանի կատարում է՝ ցույց տալու համար, որ ապառազմականացումը, որը ենթադրում է  նաև անձնակազմի կրճատում,  Հայաստանի իշխանությունը նախատեսել է  մինչև 2027 թվականը։

Երկրորդ, 2021 թվականի նախընտրական փուլում Փաշինյանը, նրա թիմակիցներն օգտագործում էին այն հանգամանքը, որ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետն անհրաժեշտ է կրճատել։Սա, բնականաբար, ուներ հստակ նախընտրական նկարագիր, արտահայտված է նաև  այսօրվա ծրագրում, որը չեմ բացառում, այս դեպքում, վստահ եմ, շահարկվելու է նախընտրական փուլում, փորձ է կատարվելու այն օգտագործել մարդկանց ընտրական վարքագծի վրա փոփոխություն մտցնելու միջոց»,- ասա Տ. Աբրահամյանը։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած հայտարարությունը, որ  դեռևս փնտրտուքի մեջ է, չի հասկանում մեկ, երկու, երեք բանակների դեմ պետք է աշխատել կամ  առհասարակ ինչ խնդիրներ պետք է լուծել։«Սրա մասին նույնիսկ չի կարող  խոսել մի մարդ, ով մեկ  կամ երկու տարի է  զբաղեցնում այդ պաշտոնը, բայց առավել ևս, երբ որ մարդը զբաղեցնում է  այդ պաշտոնը 7 տարի ու դեռևս  փնտրտուքի մեջ է, թե որն է մեր խնդիրը պաշտպանության, անվտանգության հարցում, ցույց է տալիս այն էությունը, բովանդակությունը, դրա բացակայությունը, որը կա այս իշխանությունում կամ կառավարությունում։

Այսինքն, այս կառավարության ներկայացրած որևէ քաղաքական գիծ, ծրագիր այս տեսանկյունից  որևէ ձևով նույնիսկ քննարկման ենթակա էլ չէ, նույնիսկ այն ծրագրերը, որոնք կարող են երկարաժամկետ կտրվածքով  իրենց մեջ որոշակի դրական էլեմենտներ պարունակել, այս համակարգային  բարդակի մեջ իրենց նպատակին թիրախին որևէ ձևով չեն հասնում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Լրահոս

Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին

«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան

Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան

Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի

«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան

Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը

Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան

«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին

Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան

Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ

Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)

Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան

Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ)

Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը

Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին

Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը

Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը