Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կերպարանափոխվածը. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ 168.am


168.am–ը գրում է․

«Մինչև իշխանության գալը՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի սրտից ջուր էր խմում, ասում էր բաներ, որ ժողովրդին դուր գար։ Ժողովրդի մասին մտածող ու ժողովրդի հոգսերով տառապող էր ներկայանում։ Կոռուպցիայից ու կաշառակերությունից էր խոսում, երկիրը թալանելուց էր խոսում, թոշակները, նպաստները, աշխատավարձերը բարձրացնելուց էր խոսում, գազն ու հոսանքը, խմելու ջուրն էժանացնելուց էր խոսում։

Տրանսպորտի, հոսանքի, գազի թանկացման դեմ էր պայքարում։Ասում էր՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն այսքան բարձր են, որովհետև գողանում են, թալանում են, ժողովրդի հաշվին իրենց բարձր աշխատավարձեր են վճարում, ճոխ ծախսեր են անում ու այդ ամենը ներառում են սակագներում, դնում են ժողովրդի վրա, պարտադրում վճարել։

Ասում էր՝ պաշտոնապես Հայաստանում գնաճ չկա կամ 1-2 տոկոս է, որովհետև սոխն ու սխտորն էժանացել է, կանաչին ու կարտոֆիլն էժանացել է, լոբին էժանացել է, փոխարենը՝ միսն ու կարագը թանկացել է։ Միսն ու կարագը հարուստներն են ուտում, իսկ աղքատները մնում են սոխի ու կանաչու հույսին։Ասում էր՝ պետք է ժողովրդին ազատել վարկերի տույժերից, ներել ժամկետանց վարկերը, նվազեցնել վարկերի տոկոսները։

Ասում էր՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, տուգանքները պետք է վերացնել, կարմիր գծերը, «կամերաները» պետք է հանել, ասում էր՝ երկիրը վերածել եք պադավատապետության, ասում էր՝ ժողովրդի հաշվին հարստացել եք, միլիոններ ու միլիարդներ եք կուտակել, գողանում եք բյուջեի փողերը։Ասում էր՝ պարտքեր եք վերցնում, երկիրը թաղում եք պարտքերի մեջ։

Պարտքերի հաշվին տնտեսական աճեր եք ցույց տալիս, տնտեսական աճի արդյունքը դուք եք վայելում, իսկ ժողովրդին ոչինչ չեք տալիս։Էլի շատ բաներ էր ասում։

Ասում էր բաներ, որոնք ժողովրդի սրտով էին, ժողովրդին դուր էին գալիս։Եկավ իշխանության, մոռացավ իր ասածները, այլ կերպ սկսեց մեկնաբանել, պատճառաբանություններ բերել, արդարացումներ փնտրել։ Նախկին իշխանություններին հանդիմանում էր, որ թոշակները, նպաստները չեն բարձրացնում, հիմա ասում է՝ փող չկա, որ թոշակ ու նպաստ բարձրացնենք։

Ասում է՝ դուք գիտե՞ք՝ ինչքան փող է պետք թոշակը 5 հազար դրամով բարձրացնելու համար։Նպաստների բարձրացումից էր խոսում, հիմա գնահատման չափանիշներն է փոխում, որ նպաստ ստացողները քիչ լինեն, որ ավելի քիչ մարդ նպաստ ստանա։Ասում էր՝ մարդկանց նպաստ չեք տալիս, որ կարողանան ապրել, հիմա ասում է՝ ինչո՞ւ պիտի աջակցություն ստանան, թող գնան աշխատեն, ընտանիքը պահեն, ոչ թե պետությունից աջակցություն ակնկալեն։

Ասում է՝ փող չկա թոշակները բարձրացնելու համար, բայց պաշտոնյաների աշխատավարձն է բարձրացնում։ Արդարացնում է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։ Այնպես է ներկայացնում, որ ժողովրդի համար են բարձրացնում, ժողովրդին են լավություն անում, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնում են։

Բարձրացնում են, որ լավ աշխատեն, որ չգողանան, որ կաշառք չվերցնեն։ Որ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելով՝ կոռուպցիայի դեմ են պայքարում։Պարգևավճար են բաժանում, էլի ժողովրդի համար են անում։ Ասում է՝ անում ենք, որ ժողովրդի ձեռքին չնայեն։

Ասում էր՝ գնաճը խեղաթյուրում եք, խաբում եք ժողովրդին, որ գնաճ չկա, որ բազմաթիվ ապրանքներ կտրուկ թանկացել են։ Հիմա էլ գնաճը նույնն է՝ չկա կամ շատ ցածր է, բայց էլ չի ասում, որ գնաճը խեղաթյուրված է, որ լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ թանկացել են, որ Հայաստանը դարձել է աշխարհի ամենաթանկ երկրներից մեկը, որ Երևանում ապրանքների գները հասել են Մոսկվայի գներին։

Նախկինում ասում էր՝ մենաշնորհել են տնտեսությունը, շուկաները, արհեստականորեն բարձրացրել են գները, դրա համար էլ ապրանքները թանկ են։

Հիմա թանկությամբ աշխարհում առաջատարներից ենք, մենաշնորհներից ու գների արհեստական բարձրացումներից այլևս չի խոսում, չի ասում, թե ինչպե՞ս է, որ Հայաստանում գնաճ չկա, բայց համատարած ամեն ինչ թանկ է։ Նախկինում իշխանություններին մեղադրում էր մենաշնորհներին հովանավորելու մեջ, հիմա մենաշնորհներն իր շրջապատում են, բայց ասում է՝ Հայաստանում մենաշնորհներ չկան։Եթե չկան, արդար մրցակցություն է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան թանկ, ինչո՞ւ գները չեն իջնում։

Ժողովրդի գազի, հոսանքի, ջրի սակագները նվազեցնելու համար էր կռիվ տալիս, մինչդեռ՝ իշխանության գալուց կարճ ժամանակ հետո մոռացավ, որ ասում էր՝ էներգետիկ համակարգում համատարած թալան է, որ միլիոնավոր դոլարներ են գողանում, որ այդ թալանի ու գողության հաշվին գազը, հոսանքը պիտի էժանացնել։ Էժանացնելու փոխարեն՝ թանկացրեց։ Այն դեպքում, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը մնացել է անփոփոխ։Ներմուծվող գազի գինը մնացել է նույնը, իսկ ժողովրդին վաճառվող գազը թանկացել է։

Երեք տարի է՝ դոլարը Հայաստանում 25-30 տոկոսով արժեզրկվել է, իսկ գազը, հոսանքը չի էժանացել, չնայած դոլարի փոխարժեքն էական գործոն է ժողովրդին վաճառվող գազի, հոսանքի գնի ձևավորման մեջ։ Սակագինը հաշված է դոլարի 480 դրամ փոխարժեքով, երեք տարի է՝ դոլարի գինը 400 դրամից ցածր է։

Չեղավ մի անգամ, որ ժողովրդի հոգսերով ժամանակին «տառապողը» ձեռքը խփեր սեղանին ու ասեր, թե ինչո՞ւ դոլարի այսքան էժանացումից հետո՝ ժողովրդի գազն ու հոսանքը չեք էժանացնում։Ժողովրդի գազն ու հոսանքը չէժանացնելով՝ գումարներ են տնտեսում, ժողովրդի գրպանի հաշվին գազամատակարարման ցանց են անցկացնում, որպեսզի իրենց նորակառույցներում գազ ունենան։

Ո՞վ է հիշում, թե վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը երբ է խոսել վարկերի բարձր տոկոսների, ժամկետանց վարկերը ներելու մասին։

Ժողովուրդը ճռռում է վարկերի, այն էլ՝ թանկ վարկերի տակ։ Կենտրոնական բանկն էժանացնում է փողը, որ վարկերն էժանանան, իսկ վարկերը թանկանում են։ Բանկերը բարձրացնում են վարկերի տոկոսները, թանկ վարկեր են տալիս, ժողովրդի հաշվին բարձր շահույթներ են ստանում, իսկ ժողովրդի հոգսերով «տառապող» Նիկոլ Փաշինյանը մի անգամ չասեց՝ էս ի՞նչ եք անում, ինչո՞ւ չեք նվազեցնում վարկերի տոկոսները, ինչո՞ւ եք ճնշում ու թալանում ժողովրդին։

Հիմա վարկերի բարձր տոկոսները, քաղաքացիների ժամկետանց վարկերը, տույժ-տուգանքներն այլևս քիչ են նրան հուզում։ Հիմա նրա համար ավելի կարևոր է, որ բանկերը ժողովրդի հաշվին բարձր շահույթներ ստանան ու հարկեր վճարեն։Ժողովուրդը կճռռա՞ վարկերի բարձր տոկոսների տակ, թե՞ չի ճռռա, այլևս հոգ չէ։ Հոգ չէ նաև, որ պետական պարտքը մի քանի տարում հասցրել են կրկնապատկել։

Հեշտ էր նախկիններին մեղադրել պարտքեր վերցնելու ու երկիրը պարտքերի մեջ թաղելու համար։Ասում էր՝ ես դեմ եմ պարտքեր վերցնելուն, բայց պարտքերն այնքան են ավելացրել ու թանկացրել, որ ինչքան վճարում են պարտքի տոկոսների դիմաց, այդ գումարով կարող էին թոշակները կրկնապատկել։Եթե այսօր միջին թոշակը գրեթե 50 հազար դրամ է, կարող էր լինել 100 հազար դրամ։

Հետո էլ, երբ հարցը հասնում է թոշակների բարձրացմանը, ասում է՝ փող չկա։Որտեղի՞ց պիտի լինի, երբ այսքան պարտքեր եք վերցրել ու թոշակառուների ամբողջ տարվա թոշակները վճարելու համար անհրաժեշտ գումարի չափ գումար եք տալիս՝ պարտքը սպասարկելու համար։

Ժողովրդին թալանելուց էր խոսում՝ ժողովրդի կաշին քերթում են, հարկերն են ավելացնում, տուգանքներն են ավելացնում, հարկային բեռն են ծանրացնում, տարբեր ծառայությունների գներն են բարձրացնում։ Տրանսպորտն են պատրաստվում կրկնակի-եռակի թանկացնել։ Ժամանակին 150 դրամին դեմ էին, հիմա 300 դրամ են դարձնում։Կարծես ժողովուրդը՝ նախկին ժողովուրդը չէ։ Իրենք որ հարստացել են, «պադավատներով» են շրջում, հասարակական տրանսպորտից այլևս չեն օգտվում, ժամերով կանգառներում չեն սպասում, խցկված չեն երթևեկում, արդեն կարելի է տրանսպորտի գինը 100-ից 300 դրամ դարձնել։Քանի դեռ իշխանության չէին, «տառապում» էին ժողովրդի հոգսերով, հենց եկան իշխանության՝ ասածներն էլ, ժողովրդին էլ մոռացան»։

Լրահոս

Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով
Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)
Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով (տեսանյութ)
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)
Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը

Լրացուցիչ նորություններ

...

Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները

Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)

Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին

Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան

Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը

ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի

Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը

Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»

Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը

Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան

Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է

Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը

Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք»

Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան

Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին

Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել

Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան

Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից

500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին