Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները քիչ-քիչ հարմարվում են նոր իրականությանը՝ մտքում ունենալով Արցախ վերադառնալու նպատակը: Բնակարանի կամ տան ձեռքբերումը շարունակում է մնալ կարևոր հարցերի ցանկում առաջինը, հաջորդիվ՝ աշխատանքի հարց, Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու դիլեմա, այստեղ նրանք ունեն մտավախություններ ապագայի հետ կապված: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ 2023 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին՝ բռնի տեղահանման ամիսներին արցախցիների մեծ հոսք կար: 

«Այդ ժամանակ ընկալելի էին այդ հապշտապ, անկառավարելի սոցիալական աջակցությունները, որոնք այդ պահին կարող էին լուծում լինել: Չեմ կարող գնահատական տալ՝ դա պիտի ավելի քիչ թե շատ լիներ կամ այլ ձևաչափով, բայց դա մոտեցում էր, որ սկզբնական շրջանում մարդկանց կեցության հարցը բավարարեր: Սկիզբը համարենք դրական:

Այնուհետև, երբ մարդիկ սկսեցին քիչ-քիչ սթափվել, ավելի իրատես դարձան ու իրականությունն ավելի հստակ նկատեցին, տեսան ու եղան դրա մեջ, սկսվեց կառավարության կողմից ծրագրերի տեղատարափը: Ընդ որում՝ ցանկացած պաշտոնյա, երբ անդրադառնում էր արցախցիների սոցիալական ծրագրերին՝ բնակարանային, գումարային, աշխատանքային և այլն, ապա առաջին նախադասությունը, որով սկսում էր իր միտքն, այն էր, որ սա կառավարության քաղաքականությունն է: Իշխանությունը հստակ դիրքավորվեց և ցույց տվեց իր քաղաքական որոշումն Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ:

Սկզբնական շրջանում մասնագիտական վերլուծության խնդիր ունեինք, բայց և՛ սեփական կաշվի վրա զգալով, և՛ մեր հայրենակիցների հետ շփման արդյունքում, և՛ մասնագետների հետ տարբեր տեսակի խորհրդատվություններ անցկացնելուց հետո հասկանալի դարձավ այն, որ քաղաքականությունը, որն ընտրվում է նման իրավիճակներում, պետք է երկու նպատակից որևէ մեկը սպասարկի: Առաջին՝ մարդկանց արագ ոտքի կանգնեցնել, փորձել ինտեգրել, չզրկել երազանքներից ու իղձերից՝ Արցախ վերադառնալու մեր իրավունքի մասով, և փորձել, մինչ նպատակին հասնելը, ստեղծել արժանապատիվ կեցություն: Եթե սա լիներ քաղաքականության հիմքը, ապա, բնական է, այլ տեսակ էր լինելու սոցիալական աջակցությունը:

Մյուս տարբերակը, որը կարող էր ընտրվել, ուղղակի ոչնչացնել, վերացնել, ինքնությունից զրկել, այնպես անել, որ մարդիկ փորձեին հրաժարվել իրենց արցախցի լինելուց, կամ ամենածանր տարբերակը՝ այնպես անել, որ մարդիկ ուղղակի հազարներով և տասնյակ հազարներով լքեին Հայաստանը: Մեկ տարի անց տեսնում ենք երկրորդ տարբերակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը: Նա տալիս է բանաձևը, թե ինչպիսին պիտի լիներ իրական սոցիալական աջակցությունը:

«Հասցեատերը միանշանակ պետք է լինեին Արցախի իշխանությունները թե՛ ժողովրդի կողմից, թե՛ նաև իշխանությունների կողմից համագործակցության առումով, որովհետև մեկ տարի է, ինչ լսում ենք, որ արցախցիների հետ քննարկումներ են իրականացնում, արցախցիների հետ քննարկման արդյունքում որոշումներ են կայացնում, բայց չենք տեսնում այդ արցախցիներին: Տեսնում ենք 1-2 հոգու, որոնք ակնհայտ սպասարկում են իշխանությունների շահը՝ արցախցուն մուրացկանի կերպար հաղորդելու և երազանքներից զրկելու ակնկալիքով: Ցավալի է, որ այդ առումով օգտագործվում են ծնունդով արցախի, բայց ո՛չ արցախցի, ո՛չ, ընդհանրապես, հայ կոչվելու իրավունք չունեցող անձինք: Նրանք չեն կարող ներկայացնել արցախցիների կարծիքը:

Անկախ նրանից՝ հասարակության մի մասը կամ իշխանություններն ինչպես են վերաբերվում Արցախի իշխանություններին, Ազգային ժողովին, միևնույնն է, արցախցիներին ներկայացնող մարմինները հենց դրանք են: Արցախի իշխանությունը, անկախ նրանից՝ դիմել են իրեն, թե ոչ, պարտավոր էր մեկ տարվա ընթացքում անել սոցիալական ուսումնասիրություններ, պետք է զուգահեռ արվեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, որն իր պաշտպանության ներքո է վերցրել բռնի տեղահանվածներին:

Պետք էր նախ ժամանակ առ ժամանակ արցախցիների կարիքների գնահատում անեին: Սկզբնական շրջանում բոլորս նույն կերպ էինք դիտարկվում, բայց ընթացքում փոփոխություններ են լինում: Օրինակ՝ մարդ կա՝ մեկ կամ մի քանի բիզնես է ունեցել մինչ տեղահանումը Հայաստան, կամ գալուց հետո կարողացել է հաջող կերպով բիզնես ստեղծել այստեղ: Ունեցել է բնակարան, ընթացքում գնել է էլի բնակարաններ: Կամ տեղավորվել է աշխատանքի՝ մեկը՝ 50 հազարով, մյուսը՝ 500 հազարով, երրորդը՝ 5 միլիոնով: 

Սրանք՝ որպես օրինակներ: Խոսվում էր աշխատանքի տեղավորման և ծրագրերի, դրանց տրամադրվող մեծ գումարների մասին, որոնք ծախսվել, ծախսվում և դեռ պիտի ծախսվեն: Սկսեցին մասնագիտություններ սովորելու առաջարկներ հղել: Օրինակ՝ մարդը սովորեց որևէ արհեստ, պետությունը գումար ծախսեց դրա համար, այնուհետև գործիքներով ապահովեց, իշխանությունները հետևողակա՞ն են եղել՝ այդ անձը արտագաղթե՞լ է, թե՞ ոչ, տեղավորվե՞լ է աշխատանքի, ինչպե՞ս է փոփոխվել նրա սոցիալական վիճակն այդ ընթացքում, կամ չի վաճառե՞լ իր գործիքները և որոշ ժամանակ այդ գումարով իր կեցությունն ապահովել:

Այսինքն՝ պետք էր հասկանալ, թե մարդկանց կյանքում ինչ սոցիալական փոփոխություններ են տեղի ունեցել: Բայց ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունների կողմից կատարված և ներկայացված նման ուսումնասիրություն չունենք»,-նշում է մեր զրուցակիցը: Մյուս կարևոր խնդիրը քաղաքացիություն ստանալու հարցն է:

Հակոբյանի խոսքով, հայտարարվեց, որ դա քաղաքական որոշում է, բայց որևէ բացատրություն չի տրվում՝ «վերցնելով» պարտադրված քաղաքացիությունը՝ որտե՞ղ ես շահում և որտե՞ղ կորցնում, եթե չես «վերցնում» քաղաքացիությունը: «Շատ սպաներ այս ընթացքում ընդունվել էին հայկական բանակի շարքեր, բայց քաղաքացիություն ստանալու պահանջից հետո մի մասը լքեց բանակի շարքերը՝ մտածելով, որ երբ հնարավորություն լինի Արցախ վերադառնալ, չեն կարողանա դա անել: Եթե լինեին նորմալ իշխանություններ, որոնք ուզում էին իրենց պաշտպանության տակ վերցնել մարդկանց, ընդամենը օրենքի փոփոխությամբ կարող էին կարգավորել աշխատանքի ընդունման այդ պահանջը»,-հավելում է նա: Սոցիալական աջակցության՝ «40+10» ծրագրի մասին:

«Արցախցիների շրջանում էմոցիաներ են առաջացնում, որ պետք է պահանջել դրա շարունակությունը, բայց ցանկացած խելամիտ, մի փոքր տրամաբանող մարդ հասկանում է, որ դա չի կարող հավերժ լինել: Մեր նպատակն է, մինչև Արցախ վերադառնալը, «40+10» աջակցություն ստանա՞լ:Արցախցին ունի արժանապատվություն, և նրա նպատակը, մինչ բնօրրան վերադառնալը, հայրենիքի այս հատվածում արժանապատիվ կեցության հնարավորություն ունենալն է: Դա պետք է անեն պետական պաշտոնյաները ճիշտ հաշվարկելով, առանց մարդկանց սեղմող օղակների մեջ դնելու: Ինչ վերաբերում է բնակարանային խնդրին:

Դրանով պարտադրում են, որ մարդիկ հնարավորինս գնան սահմաններին մոտ բնակվելու: Արցախցին դրանից չի վախենում, բայց դա միջազգային կոնվենցիաներին է հակասում: Ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվածները պաշտպանության ներքո են, հոգեբանական և այլ խնդիրների արդյունքում որոշ ժամանակահատված չպիտի լինեն այնպիսի հատվածներում, որտեղ կարող է կրկնվել այն, ինչի միջով իրենք անցել են: Խոսում են այն մասին, որ արդեն 500 հոգի դիմել է այդ ծրագրին, խնդիրը քաղաքացիությունն է և այլն: Այն մի քանի տասնյակ մարդիկ, որոնք ստացել են սերտիֆիկատը, չեն կարողանում իրացնել:

Բանկերն ասում են, որ դա տեղի կունենա հունվարից հետո: Առ այսօր այս ծրագրից օգտվել է միայն մեկ ընտանիք: Ընդ որում, օգտվողները պետք է կարողանան հիփոթեքի խնդիր լուծել: Մարդկանց, որոնք ուզում են բնակարան գնել Երևանում, բանկը, գուցե պետական իշխանավորների դրդմամբ, հիմա մերժում է՝ թողնելով հունվարին, որպեսզի եկամտահարկի վերադարձի խնդիր չառաջանա: Որքան էլ պաշտոնյաները հայտարարեն, որ որևէ ծրագիր սառեցված չէ և բնակարանային ծրագիրն ակտիվ փուլում է, այն չի գործում: Խնդրել ենք ԱԺ մեր գործընկերներին՝ լսումներ անցկացնել և մասնագետների միջոցով հստակ պատասխաններ տալ արցախցիներին քաղաքացիության մասով, որպեսզի մարդիկ հասկանան իրենց անելիքը»,-ասում է պատգամավորը: 

Ընդգծում է՝ այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են: «Հիմնականում աշխատում են 1-2 արցախցու միջոցով ամբողջությամբ բարոյազրկել արցախցիներին: Մարդիկ էլ, հայտնվելով անելանելի վիճակում, լքում են Հայաստանը: Երբեմն կշեռքի նժարին դրվում է երեխային կերակրելու, գոյությունը պահելու խնդիրը, որը երբեմն ավելի ծանր է դառնում ընտանիքի համար, քան հայրենիքում ապրելու գերնպատակը: Սա վարվող քաղաքականություն է և իրենց ընտրած ռազմավարությունը: Եվ նաև արցախցիներին սոցիալական խնդիրների պահանջով միտինգների տանելով՝ հերթական անգամ թշնամություն են ուզում առաջացնել Հայաստանի ու արցախցիների միջև: Կան արցախցիների կարգավիճակում տասնյակ հազարներով մեր հայրենակիցներ: 

Իհարկե, հոգեբանական, բարոյական իրավիճակը մի քիչ այլ է այս առումով, բայց ֆիզիկական, սոցիալական առումով հավասար կամ ավելի վատ վիճակում գտնվող հայրենակիցներ ունենք Հայաստանից: Երբ արցախցին նման պահանջ է դնում և դա անում է հանրահավաքի միջոցով, մեր հայրենակիցները դա տեսնում են, և վստահ եմ, որ շատերի մոտ անհասկանալի է մնում՝ ինչո՞ւ են իրենք դուրս մնում նման ծրագրերից: Քարոզչամեքենան այդ ուղղությամբ շատ լավ աշխատում է: Տպավորություն են ստեղծել, որ բոլոր արցախցիներն ապրուստի խնդիր չունեն, մեծահարուստներ են, և մեր հայրենակիցների գումարները ցանկանում են իրենցով անել»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է
Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ
Կարևոր
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
Իրանի Թեհրան նահանգում պայթյուններ են որոտացել
ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ
Reuters. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի, որ չի հարձակվի Հորմուզում գտնվող նավերի վրա
Axios. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի Հորմուզի նեղուցի բացման մասին
Թրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռով
Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»
ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»
Քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել են կիրակի օրը մեկ մարդու պես ներկա գտնվել հրապարակում. «Հրապարակ»
Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են
Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները
Թող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղից

Լրացուցիչ նորություններ

...

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»

Քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել են կիրակի օրը մեկ մարդու պես ներկա գտնվել հրապարակում. «Հրապարակ»

Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»

Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են

Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»

Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»

Մհեր Ախտոյանն ու հայրն արտերկրում անհետացել են․ Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում

«Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են

«Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը

«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել

«Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ

«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից

«Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ

«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում

Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին․ Սարիկ Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանը