Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Բնակարան, 7,5 մլն դրամ. 3,000 դոլար ավանդ, 10 մլն դրամ բանկային հաշվում. ՆԳՆ նոր փոխնախարարի հայտարարագիրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանությունը ազատ մնացած պաշտոնների համար ռեսուրս չունի եւ ստիպված մարդկանց է մի կառույցից մյուսը տեղափոխում։

Օրինակ՝ Դատախազությունից տեղափոխում է քննչական կոմիտե, ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ պետեկամուտների կոմիտե եւ միգրացիոն ծառայությունից՝ ներքին գործերի նախարարություն։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27-ին նշանակվեց ՆԳ նախարարի տեղակալ։

Ով է Արմեն Ղազարյանը եւ ինչ ունեցվածք ունի: Նա 2018 թվականի հունիսից նշանակվել էր միգրացիոն ծառայության պետ, այնուհետեւ, երբ կառավարությունում կառուցվածքային բարեփոխումներից հետո միգրացիոն ծառայությունը միացվել էր նորաստեղծ ներքին գործերի նախարարությանը, Ղազարյանը 2023-ի հունվարից նշանակվել էր ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ։

Այսինքն՝ Ղազարյանը հենց հեղափոխական կադր է։ Ինչպես իշխանության մեծամասնությունը՝ նախկին լրագրող է. 2010 թ. – 2012 թ., 2016 թ.- 2017 թվականներին աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես թղթակից։

Ապա աշխատել է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունում, ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում։

Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Արմեն Ղազարյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի գրեթե 33 մլն դրամ արժողությամբ։

Մինչ այս Ղազարյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։ Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականին ձեռք բերված Lexus մակնիշի մեքենա։ Ղազարյանի՝ հաշվետու ժամանակաշրջանի բանկային ավանդները կազմել են 7,5 մլն դրամ եւ գրեթե 3 հազար դոլար։ Նախորդ՝ 2022 թվականի համեմատ դրանք ավելացել են գրեթե 2 մլն դրամով։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 630 հազար դրամ։ 2023 թվականից մինչեւ նույն թվականի տարեվերջ դրանք ավելացել են 3 մլն դրամով։Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,7 հազար եվրո եւ 1,2 հազար դոլար։

Կանխիկ դրամական միջոցների մեծ փոփոխություններ չեն արձանագրվել։ Արմեն Ղազարյանը, որպես ՆԳՆ միգրացիոն ծառայության պետ, հայտարարագրել է 16 մլն 44 հազար դրամ տարեկան եկամուտ։ Նորանշանակ տեղակալի հաշվետու տարվա եկամուտները 2022 թվականի համեմատ ավելացել են 3 մլն դրամով։Հաշվետու տարվա եկամուտներից 14 մլն 307 հազարը աշխատանքի վարձատրություն է ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։ Եկամուտներից 1 մլն 600 հազարը եւ 13 հազար 500 դրամը աշխատանքի վարձատրություն են համապատասխանաբար Հայաստանի Ամերիկյան համալսարանից եւ Երեւանի պետական համալսարանից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 892 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»:


Լրահոս

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»