Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, հայտարարում էր, թե ինքը լինելու է ժողովրդի ծառան, «հող է լինելու ժողովրդի ոտքերի տակ», որ կատարելու է այն, ինչ ժողովուրդն է ցանկանում, բայց իրականում ժամանակի ընթացքում համոզվեցինք, որ ինքն է ժողովրդին հող դարձրել իր ոտքերի տակ։

Ավելին, նա անընդհատ իր ու իր իշխանական թիմի ցանկությունները ներկայացնում էր (և ներկայացնում է) որպես ժողովրդի ցանկություն։ Օրինակ՝ դատարանների շրջափակումը տեղի ունեցավ հենց ժողովրդի դժգոհության անվան ներքո։ Դե, իրենք էլ, որպես «ժողովրդի ծառա», պարտավոր էին իրականացնել ժողովրդի ցանկությունը։

Բայց ամենացավալին այն է, որ շատ դեպքերում Փաշինյանն իրեն ամբողջությամբ նույնացնում է հենց ժողովրդի հետ ու այնպիսի թեզեր գեներացնում, որոնք ոչ թե ժողովրդի ու պետության ցանկությունն են, այլ միայն իր իշխանության մտասևեռումը, ավելի ճիշտ՝ իր մտասևեռումը, իսկ խորքային առումով դրանք հակառակորդի կողմից առաջ քաշվող թեզերի փաթեթավորված տարբերակներն են։

Ուշադիր դիտարկելու դեպքում կտեսնենք, որ այդ դիսկուրսը հետևողականորեն ուղղվում է հայկական ինքնության և պատմության ընկալման դեմ։ 

Օրինակ՝ Փաշինյանը պարբերաբար խոսում է Արագածի մասին, բայց սա կատարվում է այն համատեքստում, որ մոռացության մատնվի Արարատի հետ կապված ցանկացած թեմա։ Պատահական չէ, որ Փաշինյանը պայքար է մղում զինանշանը փոխելու համար։

Դա կատարվում է այն նպատակով, որ դրա վրա Արարատն է պատկերված, իսկ մյուս կողմից էլ՝ նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ զինանշանի վրա պատկերված են Հայաստանի պատմական թագավորությունների զինանշանները։

Թվում էր, թե պատմական թագավորություններն ինչո՞ւ պետք է իշխանության գագաթին գտնվող անձին անհանգստացնեին, բայց դրա հետևում էլ ենթատեքստ կա։ Պարզ է, որ մեր պատմական թագավորությունները ժամանակին որոշակի տարածք են զբաղեցրել, որոնք հետագայում զավթվել են։ Եվ այդ թագավորությունները ցույց են տալիս հայոց պետականության շղթայական կապը։ 

Դրա համար էլ Փաշինյանը հարցն ուղղակի արհեստականորեն պրիմիտիվացնում է, թե զինանշանի վրա առյուծ կա, դա ի՞նչ կապ ունի ներկայիս ՀՀ-ի հետ։

Սակայն չի անդրադառնում այն թեմային, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հենց այնպես հանկարծ երկնքից չընկավ, այն պատմական զարգացման արդյունք է։ Մյուս կողմից էլ՝ նա վստահ է, որ հայությունն ավելի հեշտ կընդունի զիջումների տարբերակները, որոնք իրեն ներկայացվում են, եթե հեռանա պատմական հիշողությունից ու պատմության ընթացքում ազատագրական պայքարի դրսևորումներից։ 

Դրա համար էլ հանրակրթական համակարգում «Հայոց պատմություն» առարկան դարձրին «Հայաստանի պատմություն», իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ընդհանրապես հանեցին դպրոցական ծրագրից։

Երբ մուտք է գործում հակահայկական թեզերի դաշտ, Փաշինյանն անգամ չի վարանում հայտարարել, որ մարդիկ պետք է մոռանան, թե ինչպես են իրենց ծնողներն ու պապերը, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, հեռացել իրենց հայրենի բնակավայրերից՝ Մուշից, Վանից, Էրզրումից, Սեբաստիայից և այլն, ու ասեն, որ իրենք հրազդանցի են, դիլիջանցի, երևանցի, այսինքն՝ ներկայիս Հայաստանն է սոսկ իրենց հայրենիքը։

Բայց Հայաստանի Հանրապետությունը որպես հայրենիք ունենալը չի նշանակում, որ պետք է հրաժարվել պատմական Հայաստանի մասին հիշողությունից։ Ավելին, որոշ ուղղություններով էլ իշխանությունը նույնիսկ գերազանցում է ադրբեջանական քարոզչամեքենային։ 

Օրինակ՝ վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ եթե մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, ադրբեջանցիներն էլ նույն կերպ նշում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին։

Բայց նախ սկսենք նրանից, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը կեղծ է, պատմականորեն գոյություն չի ունեցել և ուղղակի արհեստականորեն ներմուծված օրակարգ է։ Ու դա փաստում են անգամ մեր միջազգային գործընկերները։ Օրինակ՝ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, հրապարակելով Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը, նշել էր, որ միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Բացի դրանից, Արևմտյան Հայաստանի պատմական իրողությունը ընդհանրապես հնարավոր չէ կասկածի տակ դնել, ու նույնիսկ օսմանյան ժամանակաշրջանի քարտեզներն են փաստում դրա գոյության մասին։

Այլ հարց է, որ ցեղասպանությունից հետո թուրք ռեվիզիոնիստները փորձում են կեղծել պատմությունը և Արևել յան Անատոլիա տերմինը ներմուծել։ 

Նույնը վերաբերում է նաև Արցախին, որը երբեք Ադրբեջանինը չի եղել։ Հայերն այդ տարածքում բնակվել են հազարավոր տարիներ շարունակ, իսկ Ադրբեջանն ընդամենը 100 տարեկանից մի փոքր է մեծ։ Այլ հարց է, որ որոշ մահմեդական ու թաթարական տարրեր անընդհատ փորձել են հաստատվել Արցախում։

Բայց ամենակարևոր հարցը մնում է այն, թե Փաշինյանի ի՞նչ գործն է՝ մարդիկ ինչպես են մեկնաբանում իրենց ինքնությունը և պատմական արմատները, ո՞վ է ընդհանրապես իրեն նման հայտարարություններ անելու լիազորություններ և իրավունքներ տվել։

Ընդհանրապես, ո՞վ է Փաշինյանը ժողովրդի հավաքականության դիմաց, որ մարդկանց անունից մեկնաբանություններ է անում՝ Արևմտյան Հայաստան պետք է ասել, թե չասել, կամ՝ ով իրեն մշեցի, սասունցի համարի, ով՝ ոչ։ 

Նա ընդամենը հերթական կառավարիչ է, իսկ նման կառավարիչները ժամանակի ընթացքում գալիս են ու գնում են, իսկ ժողովուրդը հարատևում է։ Ու շատ զարմանալի է, որ իշխանության այսպիսի գործելակերպի հարցում Սփյուռքը լուռ է, քանի որ նման հայտարարություններով ոչ միայն Հայաստանի բնակչության ինքնությունն է վարկաբեկում, այլև Սփյուռքի, որի ձևավորումն առաջին հերթին կատարված խոշորագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության արդյունք է։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար