Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային տնտեսությանը երկրորդ հզոր հարվածը հասցրեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Եվ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները էապես ազդեցին մատակարարման շղթաների վրա։

Թվում էր, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները իրենց բացասական ազդեցությունն են ունենալու նաև Հայաստանի տնտեսության վրա, ինչպես եղավ 2014 թվականին, բայց այս անգամ տեղի ունեցավ հակառակ գործընթացը, Հայաստանի տնտեսությունն սկսեց օգտվել միջազգային նոր իրավիճակից։

Խնդիրն այն է, որ ավելի կարևորվեց Հայաստանի՝ որպես միջանցիկ երկրի նշանակությունը՝ մի կողմից՝ ապահովելով արևմտյան սարքավորումների հոսք դեպի Ռուսաստան, իսկ մյուս կողմից՝ ռուսական հումքի արտահանում դեպի արտաքին շուկաներ, ինչի հետևանքով էլ Հայաստանի տնտեսությունը մինչ օրս էլ աճ է գրանցում։ 

Բայց այս երեք տարվա ընթացքում մեր տնտեսությունն էական կախման մեջ է հայտնվել արտածին գործոնների ազդեցությունից։ Իսկ դրանք շատ խաբուսիկ են և ամեն պահի կարող են փոփոխության ենթարկվել։

Օրինակ՝ երբ Արևմուտքից խիստ քայլեր ձեռնարկեն, որ Հայաստանը դադարի տարանցիկ գոտու դեր ունենալուց, ապա հայկական տնտեսությունը կարող է ուղղակի սուզվել։ Կամ՝ Ռուսաստանը կարող է որոշակի սահմանափակող քայլերի դիմել, ու հայկական տնտեսությունը հուժկու հարված կստանա։

Խնդիրն այն է, որ տարիների ընթացքում երկրի ներքին տնտեսական պոտենցիալը չի ձևավորվել, որ հայկական ապրանքներն ու ծառայություններն իրենց տեղն ունենան միաժամանակ տարբեր երկրների շուկաներում։

Այս պայմաններում ապրիլից սկսած Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների արտահանումը, բայց այն ոչ թե տեղական ներուժի հաշվին է, այլ Ռուսաստանից հումքը ներմուծվում է, ապա վերաարտահանվում՝ արդեն հայկական ապրանքի անվան տակ։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով, 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված 4,1 մլրդ դոլարի ոսկու (59 տոննա) 64 %-ը արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ մնացած մասը՝ Հոնկոնգ ու Չինաստան։

Սակայն վերջին շրջանում ոսկերչական ապրանքների արտահանումը նվազման միտումներ է ցուցաբերում։

Եվ եթե դրան գումարում ենք նաև այն հանգամանքը, որ տնտեսության որոշ ուղղություններում էլ բացասական միտումներ են գրանցվում, ապա պատկերը կարող է աստիճանաբար դժնդակ դառնալ։

Պատահական չէ, որ արդյունաբերության՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից սկիզբ առած բարձր աճի տեմպերն ապրիլից սկսել են կտրուկ դանդաղել՝ հիմնականում պայմանավորված ոսկերչական արտադրատեսակների և հիմնային մետաղների արտադրության աճի տեմպերի դանդաղմամբ։

Ավելին, «Լույս» հիմնադրամի՝ այս տարվա առաջին ինն ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ առանց «հիմնական մետաղների արտադրություն» ենթաճյուղը դիտարկելու կարող ենք տեսնել, որ արդյունաբերության ոլորտը հունվար-սեպտեմբերին անկում է ապրել 0,4 %-ով: 

Ուշագրավ է, որ ընթացիկ տարվա մայիսից, ընդհանուր առմամբ, արտահանման ու ներմուծման աճի տեմպերը կտրուկ դանդաղել են՝ հիմնականում պայմանավորված ոսկու վերաարտահանման ծավալների շեշտակի կրճատմամբ։

Տնտեսական աճի տեմպերի դանդաղումը նույնպես զգալի է։ Վիճակագրական տվյալների համաձայն, 2024 թ. առաջին եռամսյակում այն կազմել է 6,6 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11,8 %-ի դիմաց, երկրորդ եռամսյակում այն 6,4 % է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,3 %-ի դիմաց, իսկ երրորդ եռամսյակում, նախնական տվյալների համաձայն, 5,2 % է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,4 %-ի դիմաց։

Տնտեսական ակտիվության էական դանդաղումն իրապես մտահոգության տեղիք է տալիս, քանի որ այս տեմպը ինչ-որ մի պահից կարող է հանգեցնել նաև տնտեսական անկման։

Իսկ կառավարությունը տնտեսության համար խթանող ներարկումներ կատարելու փոխարեն խստացնում է հարկային քաղաքականությունը՝ ավելի բարդացնելով տնտեսվարողների գործունեությունը։ Դրա արդյունքում էլ պայմաններ են ստեղծվում, որ հայկական ծառայությունների ու ապրանքների գները բարձրանան, ու դրանք դառնան ոչ այնքան մրցունակ։

Կառավարության նման կոշտ գործողությունները պայմանավորված են նրանով, որ եկամուտների խիստ նվազման արդյունքում բյուջեում ճեղքվածք է առաջացել։

«Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ բյուջեի եկամուտների աճի տեմպը նախորդ տարվա ինն ամսին գրանցված 13,8 %-ի համեմատ նվազել է 2,3 անգամ։ Այս տարվա 9 ամսվա ճշտված պլանի համեմատ էլ բյուջեի ընդհանուր և հարկային եկամուտները թերակատարվել են, համապատասխանաբար, 6,4 և 7,8 տոկոսով։

Եթե նախկինում կառավարության նիստերում Փաշինյանի նախընտրած հայտարարություններն անպայման դեպի պետբյուջե ռեկորդային չափերի գումարների մուտքերն էին անոնսում, ապա ներկայում իրավիճակն այնքան մտահոգիչ է, որ նա ոչ միայն ամեն կերպ խուսափում է այս թեման շոշափելուց, այլև ստիպված ինչ-որ թեմաներ է հորինում խոսելու համար, օրինակ՝ «ԳԱԶ 66»-ի «ռամայի» մասին։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»