Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ կարծիք արտահայտելիս ծիծաղելի չլինելու համար. Աննա Հակոբյանի հարցադրումը


ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։ Ինձ համար սա խիստ պարտավորեցնող փաստ է։ Բայց նաեւ հնարավորություն է, որ պետք է օգտագործել։Այս առիթով խոնարհաբար շնորհակալություն եմ հայտնում այլ ազգերի ներկայացուցիչներին, ում հետաքրքիր է իմ համեստ եւ փոքրիկ անձը։ Նաեւ՝ ամենաջերմ հայաստանյան ողջույններն եմ հղում բոլոր սփյուռքահայերին:

Իսկ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ հետեւում են իմ սոցիալական էջերին, շատ կոնկրետ առաջարկություն ունեմ.Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի: Եւ խոսքը բոլորովին էլ ակադեմիական կրթության մասին չէ:

Խոսքը այնպիսի գիտելիքներ ձեռքբերելու մասին է, որոնք անհրաժեշտ են մեր սեփական կյանքը, մեր միջավայրը էլ ավելի լավը դարձնելու համար: Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության՝ ամեն ինչ իմացողի, եւ բոլորին ամեն ինչ անդադար սովորեցնողի այդքան հարազատ դարձած կերպարը, եւ բոլոր երեւույթների, իրավիճակների եւ իրադարձությունների նկատմամբ սեփական անձը դիրքավորել կասկածանքով, շարունակ ինքներս մեզ տալով հետեւյալ հարցը՝ իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ.......:Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ տվյալ երեւույթը գնահատելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս աշխատանքին հավակնելու համար: Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ իմ աշխատանքը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար:Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ հարստանալու եւ իմ պետությունը հարստացնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ երջանիկ լինելու եւ իմ սիրելիներին երջանկացնելու համար: Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ կարծիք արտահայտելիս ծիծաղելի չլինելու համար:Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունը արժանապատիվ կրելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս պնդումն անելու համար։Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ընտանեկան բյուջե հաշվարկելու եւ պլանավորելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ուրիշներին ծաղրելու, փնովելու, դատելու եւ դատափետելու համար: Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ամուր եւ սիրով լի ընտանիք ունենալու համար:

Իսկ ՄԵՆՔ բավարար չափով գտելիք ունե՞նք ուժեղ եւ հարատեւ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ունենալու համար: Եթե պարզվի, որ ոչ՝ յուրաքանչյուրս առանձին եւ բոլորս միասին բավարար չափով գիտելիք չունենք, ապա մեկ տարվա ընթացքում կարող ենք փոխել իրավիճակը, մերօրյա տեխնոլոգիաներն ու գործիքները հաստատապես տալիս են դրա հնարավորությունը, իսկ մնացածը ընդամենը ցանկության եւ տեխնիկայի իհարց է:

Ուստի եկեք՝

2025 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ

ՁԵՌՆՈՑ ՆԵՏԵՆՔ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ

ԳԻՏԵԼԻՔԸ Եւ ԿՐԹՎԵԼԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐԱՁԵւ

ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՅՈՒՐԱՑՆԵՆՔ 

ՉԿՐԹԵՆՔ  ՄԻԱՅՆ՝ ԿՐԹՎԵՆՔ

ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ Եւ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐՍՏԱՆԱԼ Եւ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ Եւ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ՈւԺԵՂԱՆԱԼ Եւ ՈւԺԵՂԱՑՆԵԼ

ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵւ Է»։

Լրահոս

Ֆինլանդիայում կոչ են արել նոր շրջանները ճանաչել որպես Ռուսաստանի մաս
Ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
Հայհիդրոմետի տնօրենը զգուշացնում է՝ հունվարի 28-ին կանխատեսվում է մերկասառույց
Խոնարհվում ենք հանուն Հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի առաջ․ ՄԻՊ
Լեհաստանի նախագահը ԽՍՀՄ-ին մեղադրել է Հոլոքոստի մեջ
Բայդենը կոչ է արել ամերիկացիներին Թրամփի դեմ դուրս գալ
Ինձ համար այս իշխանության կողմից ընդունված հիշատակի օրը ընդունելի չէ․ հերոսի մայր
Ուկրաինայի ԱԳ նախարարը բացահայտել է Ռուսաստանի հետ բանակցությունների մանրամասները
Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը
Մասյացոտնի թեմում քննարկվել են քահանա հայրերի ծառայությունը խոչընդոտելու վերջին փորձերը
Արարատ Միրզոյանն ու ԵԽ Գլխավոր քարտուղարը կոնվենցիա են ստորագրել (տեսանյութ)
Թրամփը հայտարարել է, որ տեղյակ չի եղել ութ հակամարտությունների մասին, որոնց վերջ է դրել 2025–ին
Միրզոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարւ մտքեր են փոխանակել խառնածին սպառնալիքների դեմ պայքարի շուրջ
Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը
Չինաստանում պատճառ են տեսել Եվրոպան BRICS-ի հետ «միավորելու» համար
Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները
Անհնար է նոր Patriot համակարգերը տեղափոխել Ուկրաինա. Պիստորիուս
Թրքացման հոտ է գալիս ձեր խաղաղությունից․ Արման Աբովյան (տսանյութ)
Բացահայտվել են Լուկաշենկոյի հետ կապված Կիևի ծրագրերը
Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ

Լրացուցիչ նորություններ

...

Ինձ համար այս իշխանության կողմից ընդունված հիշատակի օրը ընդունելի չէ․ հերոսի մայր

«Բարենորոգիչները» թող նայեն կարգալույծներին ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան․ Սամվել դպիր

Շնորհակալ եմ, որ չդարձաք կեղծ ու նենգամիտ բարենորոգության գործիք՝ ընդդեմ մեր Հայրապետի․ Կանադահայոց թեմի առաջնորդ

Ավտովթարների զnhերի թիվը կայուն ձևով նվազում է․ Փաշինյանը թվեր է բերել և նշել պատճառներից մեկը

Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել. Արթուր Խաչատրյան

«4 ամիս առանց քեզ». հոր սպանությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել

Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում․ Արա Զոհրաբյան

Եթե «բարենորոգիչներն» անկեղծ են, ապա պետք է երկու ձեռքով կողմ լինեն եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը. Տիրատուր քահանա Սարդարյան

Ադրբեջանական բենզինը շուտով կվաճառվի ցածր գնով․ Պապոյան

Վերջին օրերին տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ․ Տեր Արտաշես քահանա

Ո՞ւր են ուղղվել ՔՊ պատգամավորներին և կառավարության անդամներին տրված շուրջ 3 միլիարդ դրամ պարգևավճարները․ Սաղաթելյան

Բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել, իրավական որակումները սխալ են տրվել․ Վալոդյա Գրիգորյանի հայր

Հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել. Աշոտյան

Կլինի՞ հեռու մնաք որդիներիցս․ Անահիտ Ավանեսյան

3 մլրդ դրամ կազմող պարգևավճարները 800 տրիլիոն դրամի 0,00001%-ն է․ մաթեմ չիմացող մարդկանց պետք է հեռու պահել պետական պաշտոններից․ Մեսրոպ Առաքելյան

Դատարանը պարտավորեցել է քրվարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը ապօրինի խախտելու առիթով․ փաստաբան

«Իմ դեպքում՝ 2016-2026=20կգ»․ Արսեն Թորոսյանը՝ առաջ և հիմա (լուսանկար)

Իշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ․ Տիգրան Աբրահամյան

«Զայեդ»-ի մրցանակին արժանացել է նաև Իլհամ Ալիևը․ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք․ վարչապետի խոսնակ

ՄԻՊ-ը «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում․ Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի․ Արմեն Աշոտյան