Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

««44-օրյա պատերազմից հետո չորս տարի ամեն օր քնել ու արթնացել եմ ինքս ինձ ուղղված հարցերով, հարցեր կան, որ տվել եմ հազարավոր անգամ: Սափրվելու պահին ես ինքս ինձ այլեւս հարցեր չունեմ, ինքս իմ բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ», հայտարարեց Նիկոլ Փաշինյանը իր գրեթե մեկուկես ժամ տեւած հարցազրույցի վերջում:Ինչպես ասում են՝ «վերնագիրը վերջում»:

Մեկուկես ժամ խոսակցություն, որպեսզի վերջում միայն ասվի այդ ամբողջ հարցազրույցի գլխավոր մոտիվը՝ «ինքս ինձ հարցեր այլևս չունեմ»:Ըստ էության, իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ՝ մեկուկես ժամ: Նա հարցեր էր տալիս իր այսպես ասած թիմակիցներին, իր քաղաքական կամ կուսակցական թիմին: Այո, նա մեկուկես ժամ խոսում էր այն մասին, որ հարցեր ունի իր թիմին, և դա ասում էր զանազան ձեւակերպումներով:Հարցազրույցի բուն ազդակը, ըստ իս, որը նոր է, այսինքն արդեն արտահայտած մտքերի կրկնություն չէ, հետևյալն էր՝ «ինքս ինձ հարցեր այլևս չունեմ, հիմա հարցեր ունեմ թիմին»:

Թիմն իհարկե,, ինչպես միշտ՝ կտարածի հարցազրույցի հղումներն ինքնամոռաց: Բայց, ի՞նչ է ասում Փաշինյանը՝ չորս տարի ես չեմ քնել գիշերները, հիմա «ձեր չքնելու» ժամանակն է, սպասեք «սմս»-ներին:Սա նշանակում է երկու բան:

Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ անձնապես ինքը ստացել է իրեն հուզող գլխավոր հարցի պատասխանը՝ «անվտանգության երաշխիք», և հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ ինքը պետք է տեսնի իր «գլխի ճարը», կամ Փաշինյանը պարզապես սկսում է արդեն «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն», և այս համատեքստում կուզեի ուշադրություն արժանացնել, որ այստեղ դարձյալ «մեկնակետի» դիրքում է հայտնվում Գյումրին:Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա:

Այնպես որ, երբ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե՝ երբ ես հեծանիվ եմ քշում, դուք ձեր համար քնած եք, դա միայն առերեույթ էր հասցեագրում խորհրդարանական ընդդիմությանը, իսկ բուն իմաստով նրա այդ ակնարկը ուղղված էր խորհրդարանական մեծամասնությանը: Հիմա իսկապես բարդ կլինի քնելը, իհարկե նրանց համար, ովքեր ի վիճակի են պատկերացնել քաղաքականության նրբերանգները:

Լրահոս

Մեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ)
Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ)
Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա
Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին
ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ների
Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջ
Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով
Al Arabia. ԱՄՆ-ը և Իրանը սկսել են քննարկել հակամարտության կարգավորման երաշխիքները
Ամերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայից
Նոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը Եվրամիություն
Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել են
Հենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասին
Խոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքը
Օրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել
ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան Աբրահամյան
Ի՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար Ղազարյան

Լրացուցիչ նորություններ

...

Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված

«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են

«Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված

«Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին

«Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում

«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել

«Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու»

«Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ

«Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով

«Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում

Վահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախում

«Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում

«Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում

«Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար»

«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լևոն Վահրադյանը իրականում

«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա

«Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել»

«Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան

«Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները»