Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ սպորտը, խոշոր մրցաշարերը լավ հնարավորություն են ցանկացած երկրի հեղինակության համար, և բնական է, որ մարզական նվաճումների հասնելու համար շատ երկրներ լուրջ ծախսեր են անում:

Երեկ Երևանում մեկնարկել է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը դեռ նախքան մեկնարկը հայտնվեց սկանդալային ուշադրության կենտրոնում, ըստ որում՝ առաջնությունը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի հետ կապված:

Պատճառը մի շարք ըմբիշների տարածած հայտարարությունն ու տարակուսանքն էր առ այն, որ չնայած իրենք նպատակային պատրաստվել են այս մրցաշարին, սակայն դրա մեկնարկից բառացիորեն օրեր առաջ տեղեկացել են, որ իրենք չեն ներկայացնելու Հայաստանը:

Սոցցանցերն ու մամուլը հեղեղվեցին այս մասին հրապարակումներով, մեկնաբանություններով, ենթադրություններով: Բանն այնտեղ հասավ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, որը նույնպես հայտնվել էր սոցցանցային քննադատության թիրախում, ստիպված եղավ պաշտոնապես հայտարարել, որ իրենք կապ չունեն Երևանում մեկնարկող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակից կազմի հետ:

Այդպես էլ ընդգծել են՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) որևէ առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման, անցկացման և հավաքականի կազմի ընտրության հետ:

Այս հարցերն ամբողջությամբ գտնվել և գտնվում են տվյալ երկրի ռազմական կառույցների իրավասության ներքո: Ֆեդերացիան նշում է, որ իրենց համար էլ է ցավալի, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել այս մրցաշարում:

Իսկ երկրի «ռազմական կառույցը», ինչպես հասկանալի է, պաշտպանության նախարարությունն է:

Բնականաբար, հարց է ծագում, թե ՊՆ-ն ինչից ելնելով է նախապատրաստված և ավելի ուժեղ համարվող ըմբիշներին դուրս թողել ու թիմը կազմել այլ ըմբիշներից: Մենք, իհարկե, լիահույս ենք, որ Հայաստանն ու երկրի բանակը ներկայացնող ըմբիշներն ամեն դեպքում անմնացորդ կպայքարեն ու կհասնեն հաջողության: Կարծում ենք՝ թե՛ մարզիկները, թե՛ մարզիչները ամեն ինչ կանեն՝ բացճակատ կանգնելու համար: Բայց հարցեր, անկասկած, մնում են:

Ու ոչ թե ըմբիշներին, ոչ թե հավաքականին ուղղված, այլ կազմակերպիչներին ու պատասխանատուներին՝ ՊՆ, ԿԳՄՍՆ:

Առաջինն ու հիմնականը նաև սոցցանցերում տիրապետող կարծիքն է, որ Հայաստանի ՊՆ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ոչ հեռու, որքան հնարավոր է՝ հաճախ հաղթեն Թուրքիայի ներկայացուցիչներն ու հաճախ հնչի այդ պետության հիմնը:

Իսկ ուրիշ ի՞նչ է մնում ենթադրել, մանավանդ նման իշխանությունների պայմաններում:

Հուսանք, սակայն, նպատակներին չեն հասնի, և մեր հավաքականը լուրջ արդյունքներ ցույց կտա: 

Լրահոս

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»