Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին վեց տարվա ընթացքում կադրային փոփոխությունների պակաս չենք ունեցել։

Բայց, բնականաբար, կադրային փոփոխությունների շրջապտույտից իրավիճակը չի փոխվել, քանի որ պետական կառավարման բուրգի գագաթին շարունակում է կանգնած լինել Նիկոլ Փաշինյանը։

Մնացյալն, ինչպես ասում են, ածանցյալ է: Ընդհանուր առմամբ, նրա վարած կադրային քաղաքականության մեջ տրամաբանություն գտնելն անհնար է, քանի որ այնպիսի անհասկանալի ազատումներ, նշանակումներ ու «ռակիրովկաներ» կարող են արվել, որ դժվար կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչ սկզբունքներով է կադրային քաղաքականությունն իրականացվում։

Օրինակ՝ կրթության գործոնն ընդհանրապես չի աշխատում։

Իշխանության բուրգի գագաթին կանգնած մարդու համար կրթության ու ընդհանուր զարգացածության թեմաներն եղած-չեղածի հաշիվ են, քանի որ տեսել ենք, թե գիտելիքների պակաս ունեցող մարդիկ ինչպես կարող են դառնալ առանձին կարևոր ոլորտների համակարգողներ։ Նման պաշտոնյաների շարքը քպական իշխանության դեպքում այնքան շատ է, որ նույնիսկ անիմաստ է թվարկելը։

Փորձի առանձնահատկությունը ևս հաշվի չի առնվում, քանի որ մի նորաթուխ, անփորձ «քայլիստ» կարող է շատ ավելի մեծ առաջխաղացում ունենալ, քան թե տարիներ շարունակ փորձ կուտակած մասնագետները։ Հաշվի չեն առնվում նաև մի շարք ոլորտների առանձնահատկությունները։

Աշխատանքի արդյունավետության, գրանցված հաջողությունների և արդյունքների մասին չենք էլ խոսում, դա «քպիզմի» պարագայում անիմաստ է։

Ինքը՝ Փաշինյանը, այս իրավիճակը պարզաբանում է նաև այն հանգամանքով, թե քաղաքական թիմի ներկայացուցիչներ պետք է նշանակվեն, քանի որ եթե համակարգի ներսից են նշանակվում, ապա այդ մարդիկ չեն փորձում քաղաքական պատասխանատվություն ստանձնել, իսկ ազատվելուց հետո էլ համալրում են ընդդիմության շարքերը։

Դրա համար էլ շատ դեպքերում այդ համակարգերի ներսում ներքին դիմադրություն է առաջանում, քանի որ նախարարությունների ու ստորաբաժանումների հնաբնակների շրջանում, որոնք մեծ փորձ ու գիտելիքներ են կուտակել տվյալ ոլորտում, ուղղակի դժգոհություններ են առաջ գալիս, այդ թվում՝ իջեցված անտրամաբանական հրահանգներից։

Եղել են նաև դեպքեր, որ մի շարք աշխատողներ էլ լքել են պետական համակարգը։

Մեկ այլ հարց է, որ պետական կառավարման ապարատում բարձիթողի վիճակ է, որտեղ ամենակարևոր մոտիվացիան պետության հաշվին աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալն է դարձել։

Այս ամենով հանդերձ, որպես կանոն՝ Փաշինյանն արձանագրված ձախողումները ջարդում է որոշ պաշտոնյաների գլխներին, իսկ հետո փոխում նրանց՝ դարձնելով քավության նոխազ։

Նույնիսկ կարևոր չէ այն հանգամանքը, թե որքան ջանասիրությամբ էր այդ պաշտոնյան փորձում ապացուցել իր հավատարմությունը Փաշինյանին։ Նրանց կարելի է ձեռնոցի պես փոխել։ Ու ոչ միայն ձեռնոցի:

Ու ոչ միայն փոխել: Քիչ չեն նաև դեպքերը, երբ գործեր են հարուցվել տարբեր պաշտոնյաների վրա, բայց դրանից առաջ նրանք համարվում էին իշխանություններին հավատարմորեն ծառայող անձինք: Ստացվում է՝ նրանք «պատահաբար» ներգրավվեցին կոռուպցիոն գործընթացներում, իսկ, այ, իշխանությունը կապ չունի կոռուպցիայի հետ, սրբություն սրբոց է, միայն թե այդ մի քանիսը շեղվեցին «ճշմարիտ» ուղուց։

Ծիծաղելի է, բայց սա է իրականությունը:Օրերս էլ Փաշինյանը հանկարծ քնից զարթնեց ու «հասկացավ», որ բողոքներ կան իրավապահներից, քանի որ երկրում դեռ «թպրտացողներ» կան, որոնք վերևից են նայում պետությանն ու ժողովրդին, ու կոշտ հանձնարարականներ տվեց իրավապահ մարմինների ղեկավարներին։

Իսկ դրանից մի քանի օր հետո էլ մի ժամվա մեջ հանկարծ պարզվեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվում են աշխատանքից։ Թե ինչու, դա այլ քննարկման հարց է: Հիմնականը, կարծես, այս պահին այն է, որ արտաքին՝ արևմտյան հանձնարարությունները կատարելուց զատ, այս գործընթացով Փաշինյանը փորձում է ինչ-որ քննարկումների դաշտ ստեղծել, թե իբր նոր իմիջով է հանդես գալիս...

Դե, սափրվելն արդեն տեսանք...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան
Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի
Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ
Երրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ
Շտապ
Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել
Հայր ու որդի խեղդվել են գոմաղբի մեջ. Մեծ Բրիտանիայում
Մասիս-Նորամարգ ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford»-ը․ կա վիրավոր
Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
«Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ
Կարևոր
Պուտինը հայտարարություն է արել
Դերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ)
Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել
Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը
Սադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ)
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել
«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան
Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել
Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը

Լրացուցիչ նորություններ

...

ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվում

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ Զախարովա

«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա