Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կհամակարգվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում:

Կառավարությունը մի շարք օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ է իրագործել հանրային ներդրումների կառավարման (ՀՆԿ) գործընթացում՝ ԱՄՀ-ի կողմից 2018 թ.-ին իրականացված Հանրային ներդրումների կառավարման գնահատումից հետո (PIMA):

2023 թ.-ի փետրվարի 9-ի՝ կառավարության կողմից N 175-Ն որոշմամբ սահմանված Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը ամուր կարգավորման հիմք է ապահովում ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման համար, սակայն բյուջետավորման և իրականացման հետ կապված կապը դեռևս պատշաճ կերպով իրագործված չէ:Թե՛ օրենսդրական շրջանակում, թե՛ գործնականում պահպանվում են որոշակի իրավական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս համապատասխանեցնել և համահունչ դարձնել ՀՆԿ շրջանակը և բյուջետային գործընթացը:

Մասնավորապես՝ բյուջետային համակարգի մասին օրենքում բացակայում է ներդրումային ծրագրի սահմանումը, իսկ ծրագրային բյուջետավորման դասակարգումը համապատասխան կարգավորում չի սահմանում բյուջետային ծրագրերի ու ներդրումային նախագծերի համար:

Այս անհամապատասխանությունը թույլ է տալիս հանրային ներդրումային ծրագրերը ներառել պետական բյուջեում ՀՆԿ գործընթացից դուրս՝ խաթարելով դրա ՀՆԿ բարեփոխման ամբողջական իրականացումը:2023 թ.-ի ՀՆԿ վերաբերյալ որոշումը ինստիտուցիոնալացնում է ՀՆԿ գործընթացը և ստեղծում է Հանրային ներդրումային կոմիտե, որին վերապահված է նախագծերի նախապատրաստման վերահսկողությունը։

«Բյուջետային համակարգի մասին» օրենքում համապատասխան սահմանումների, ինչպես նաև նախքան բյուջեում ներառվելը գնահատման գործընթացը պահպանելու պահանջի բացակայությունը հանգեցնում է ՀՆԿ բարեփոխումների դանդաղ և ոչ ամբողջական առաջընթացին:

Առկա են դեպքեր, երբ հանրային ներդրումային ծրագրի սահմանմանը համապատասխանող կապիտալ ծախսերի առաջարկները դասակարգվում են որպես առկա բյուջետային ծրագրի մաս՝ դուրս գալով Հանրային ներդրումային ծրագրերի համապարփակ գնահատման գործընթացից:

Տվյալ նախագիծը նպատակ ունի կարգավորել Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի կապը «Բյուջետային համակարգի մասին» օրենքով կարգավորվող գործընթացների հետ և ամրացնել հանրային ներդրումային ծրագրերի կարգին համապատասխան գնահատման և ընտրության ընթացակարգին հետևելու պահանջը։

Նախագծով սահմանվել են «Հանրային ներդրում», «Հանրային ներդրումային ծրագիր» հասկացությունները։

Լրահոս

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»