Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մի քանի, կարելի է ասել, սկանդալային հայտարարություններ է արել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Բացի այն, որ նա Նիկոլ Փաշինյանին անվանել է շոումեն, իսկ նրա իշխանությանը համեմատել է նռնակը ձեռքին կապիկի հետ, Կարապետյանը նաև նշել է, թե իր նախաձեռնությամբ ստեղծված «Ազգային հպարտության տրիբունալի» հայտնի որոշումը դեռ շատ մեղմ է ու կարող է փոփոխվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր հանցանքներ գործել:

Մենք զանգահարեցինք Արշակ Կարապետյանին՝ ճշտելու, թե ինչի մասին է խոսքը: «Բացի շարունակական զիջումների պատրաստակամությունից, բացի այն ամենի շարունակականությունից, ինչի մասին նշված է Տրիբունալի որոշման մեջ, ամենաթարմ հանցանքը, որ գործել է Նիկոլ Փաշինյանը, այն է, որ վիրավորել է մեր Սահմանադրությունը, մեր Անկախության հռչակագիրը:

Հնարավո՞ր է պատկերացնել մեկ այլ երկիր, որի ղեկավարը նման կերպ արտահայտվի իր երկրի հիմնական օրենքի, իր երկրի, իր պետության հիմքում դրված Հռչակագրի մասին: Երևի թե հնարավոր չէ»,-ասաց Արշակ Կարապետյանը՝ նկատի ունենալով մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «այդ Անկախության հռչակագիրը, բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ»: Մյուս հարցը, ըստ Արշակ Կարապետյանի, վերաբերում է կոռուպցիային:

Մեզ հետ զրույցում գեներալը նշեց, որ Հայաստանում կա մեծ կոռուպցիա. «Մեր տեղեկություններով, որոնք հիմա ճշտում ենք, այդ կոռուպցիայի գլխին կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը: Ավելին, ունենք տեղեկություններ, որ մի քանի երկրում սրա հետ կապված կան ձերբակալվածներ: Հիմա չեմ ցանկանում մանրամասներ ներկայացնել, քանի որ բոլոր տեղեկությունները պետք է վերջնական ճշտենք: Երբ բոլոր փաստերը մեր ձեռքի տակ լինեն, մենք կհրապարակայնացնենք»:

Երրորդը վերաբերում է բանակին՝ ի մասնավորի նկատի ունենալով այն, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս նման հայտարարություն էր արել. «Խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է»: Արշակ Կարապետյանն ասում է, որ սա ապագային միտված վտանգավոր հայտարարություն է:

«Ես հիմա դիմում եմ բոլոր սպաներին, բոլոր գեներալներին՝ վստահ, որ իրենք էլ հասկանում են՝ այս մարդը հող է նախապատրաստում, որ ապագայում ասի՝ մեզ բանակ պետք չէ: Իսկ երբ էլի նոր տարածքներ կհանձնի, նորից սպաների ու գեներալների կնստեցնի և աչքն էլ չի թարթի»,-ասում է պաշտպանության նախկին նախարարը՝ միևնույն ժամանակ հավելելով. «Եթե, իհարկե, հասցնի»:

Գեներալի կարծիքով, այս իշխանությունները հնարավորինս շուտ պետք է հեռանան. «Ինչքան երկար մնացին իշխանության ղեկին, այնքան ծանր է լինելու ոչ միայն երկրի համար, այլև հենց իրենց համար, երբ արդեն հեռացած կլինեն իրենց աթոռներից»:

Լրահոս

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»