Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Առանց մեռել «պանիխիդա»՝ Ազգային ժողովում. «վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել


«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովում երեկ առանց հանգուցյալի հուղարկավորություն էին անում: Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը՝ ՔՊ-ական պատգամավորները, լուռ սգում էին իրենց գործընկերներ Նարեկ Զեյնալյանի եւ Հովիկ Աղազարյանի համար, որոնց նույնպես նախօրեին վարչապետ Փաշինյանը «Վոթսապով SMS էր ուղարկել»` մանդատներից հրաժարվելու հորդորով։

ՔՊ-ական պատգամավորները կտրականապես հրաժարվում էին բառ փոխանակել լրագրողների հետ, առավել եւս՝ կարծիք հայտնել Փաշինյանի «ահեղ դատաստանի» մասին, հավանաբար վախենալով, որ եթե նման չնչին «զանցանքների» համար Զեյնալյանին ու Աղազարյանին պաշտոնանկ արեց, ի՞նչ իմանաս` ինչի համար կարող է առաջիկայում նման «նոպա» ունենալ եւ իրենց էլ մանդատից զրկել։

Համընդհանուր կարծիք կար, որ «վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել` ո՛չ կարմիր գիծ է ճանաչում, ո՛չ իրենց նախկին «զասլուգաներն» է հաշվի առնում` ով «դռբի» տակ ընկավ վատ պահի, «գլխատում» է, եւ այդ մթնոլորտը սարսափեցնում է խորհրդարանի տաքուկ կաբինետներին սովորած, ողջ տարին պետության հաշվին արտասահմաններում ֆռֆռացող ՔՊ-ականներին, որոնք ո՛չ նորմալ մասնագիտություն ունեն, ո՛չ աշխատանքային փորձ, որ զրկվելով իշխանություն լինելուց՝ կարողանան իրենց բարեկեցությունն ապահովել:

 Հատկապես ծանր էր մթնոլորտը Նարեկ Զեյնալյանի աշխատասենյակի հարկաբաժնում․ առավոտից մի խումբ գործընկերներ սգավոր դեմքերով մտնում էին պատգամավորի աշխատասենյակ՝ գուցե մխիթարելու, գուցե հուշելու, թե ինչպես երեկոյան սպասվող վարչության նիստում փափկեցնի Նիկոլ Փաշինյանի սիրտը, որ համոզի` հետ կանգնել իր որոշումից։Իսկ մի խումբ պատգամավորներ էլ, կարելի է ասել, ժամեր շարունակ Զեյնալյանի կողքին էին. Լուսինե Բադալյանը` Լուլուն, որը, ասում են, ամենածանրն է տանում կատարվածը եւ անգամ մտադիր է Զեյնալյանի հետ վայր դնել մանդատը։ Այստեղ էին նաեւ Արմեն Խաչատրյանը, Արփի Դավոյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը։ Նրանց երբեմն-երբեմն այցի էր գալիս նաեւ Անդրանիկ Քոչարյանը: Ինքը՝ Զեյնալյանը, որ, ըստ գործընկերների, նախորդ օրը մինչեւ ուշ երեկո իր աշխատասենյակում էր անցկացրել, բավականին տխուր էր, ցանկություն չուներ զրուցելու լրագրողների հետ։Տեղեկացանք, որ նա մեկ օր մտածելուց հետո` երեկ կեսօրին վարչապետին փոխանցել է իր համաձայնությունը, որ պատրաստ է կատարել առաջնորդի ցանկությունը, ավելի ճիշտ՝ պարտադրանքը, վայր դնել մանդատը։

Այս թիմում իրենց իրավունքների համար պայքարելու, դիմադրելու ռեսուրս գրեթե չկա․ բոլորը պատրաստ են կատարել վարչապետի անգամ ամենաանօրինական պահանջը:Պատմում են՝ այդ պահանջի բացատրությունը մոտավորապես այսպիսին է եղել, որ չէր կարելի վարչապետի նշանակած կադրի` Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դեմ նման ելույթ ունենալ եւ նրան հեղինակազրկել:Խոսքը, հիշեցնենք, ԱԺ հայտնի լսումների ժամանակ Նարեկ Զեյնալյանի ելույթի մասին է, որի ժամանակ նա դիտողություն արեց չափն անցած Քյարամյանին, թե իր աշխատավայրում չէ` ձեռքով-ոտքով չպետք է խոսել պատգամավորների հետ, պետք է հարգալից արտահայտվել:Պատգամավորին վայել այս դիտարկումները, պարզվում է, Փաշինյանի սրտով չեն եղել` նա միայն «ուսապարկերին» է հանդուրժում եւ արժանապատիվ պահվածքի յուրաքանչյուր դրսեւորում իրեն ուղղված մարտահրավեր է համարում, իսկ Զեյնալյանը փորձել է երկրի գլխավոր քաղաքական մարմնի ներկայացուցչին վայել ելույթ ունենալ, ուստի անսպասելի չէ այս հորդորը:Նիկոլ Փաշինյանին պետք չէ քաղաքական մարմին` նա ստրուկների, անողնաշար ու անարժանապատիվ մարդկանց է միայն պահում իր կողքին, որոնք անտրտունջ կատարում են իր հրահանգները: Արդեն երեկոյան Զեյնալյանն իր էջում հրապարակեց հրաժարականի լուրը՝ զավեշտալի կերպով ընդգծելով, որ դա արել է իր նախաձեռնությամբ։ 

Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը նաեւ լսումների գլխավոր «հերոս» Հովիկ Աղազարյանին է նույն հաղորդագրությունն ուղարկել՝ պահանջելով վայր դնել մանդատը։ Աղազարյանը, որ երբեւէ լրագրողներին չէր մերժում հարցազրույց տալ, երեկ մերժեց՝ ոչինչ չասելով: Պատգամավորի մտերիմները մեզ վստահեցնում էին, որ Աղազարյանը հեշտ հանձնվողներից չէ` նա կդիմադրի։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ազատում է այս պատգամավորների մանդատազրկման պատճառ դարձած Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ առաջնային մանդատ ունեցող օրենսդիրների հանդեպ անհարգալից պահվածքի համար, մյուս կողմից՝ իբր ինքն արդար արբիտր է, ուստի հավասարության սկզբունքով` եթե իր սիրելի Քյարամյանին ազատում է, ուրեմն պատգամավորներն էլ պետք է պատժվեն։ 

Բայց զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Սահմանադրության անգամ ձեւական կողմը պահել, որ պատգամավորը, ըստ մայր օրենքի, կաշկանդված չէ հրամայական մանդատով, եւ նրան ոչ ոք չի կարող պարտադրել՝ ինչպես քվեարկել, ինչ ելույթ ունենալ, հոդված 94-ն ասում է․ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»։ 

Մի կողմից՝ դերասանություն է անում կառավարության նիստում, թե ինքը չի միջամտում իրավապահների գործառույթներին, նրանք ազատ են եղել` ինքը չի ստորագրել նրանց որոշումների տակ:

Մյուս կողմից` SMS-ներով աշխատանքից ազատում է Սահմանադրությամբ պաշտպանված պաշտոնյաներին, անկախ համարվող կառույցների ղեկավարներին եւ առաջնային մանդատով ընտրված օրենսդիրներին:Ցանկացած փոքրիշատե ինքնուրույնություն այս անձի կողմից չի խրախուսվում: Բայց մարդիկ արդեն չեն հասկանում, թե ինչը կարող է իրենց փողոց շպրտելու պատճառ դառնալ։

Թեեւ, իհարկե, ուսապարկ լինելու կարգավիճակը նրանք կամովին են ընտրել եւ այս տարիներին հիմնովին ամրապնդել` հանդուրժելով Փաշինյանի ցանկացած կամայականություն եւ հանցանք»:

Լրահոս

TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»