Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի «որոտընդոստ» ելույթից հետո պարզ էր, որ այդ ներկայացումը շարունակություն է ունենալու:

Շարունակությունը «էպիկական» էր. կիրակի օրով, ծննդավայր Ենոքավանում լիալուսնի ներքո հեծանիվ քշելուց, ապա «մատաղի» գնալուց հետո Նիկոլ Փաշինյանը «վաթսափի» գիշերային հաղորդագրություններով «գործից ազատվելու դիմում գրելու» հրահանգ իջեցրեց իր մի ամբողջ շարք իշխանավոր-թիմակիցների:

Դա տարբեր որակումներ ստացավ, եղան գնահատականներ ու մեկնաբանություններ, թե դա նախընտրական տրամաբանության մեջ է, կամ՝ գլոբալ փոփոխությունների պատրաստություն է, ոմանք անգամ առնետավազք որակեցին: Այդ ամենին, իհարկե, կանդրադառնանք, ինչպես ասվում է՝ շերտ առ շերտ:

Բայց սկսենք... գլխավորից: Իսկ գլխավորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր ու իր ՔՊ-ի վարկանիշը ձգտում է իր սիրելի «զրոյական կետին»: Այդ իսկ պատճառով՝ Փաշինյանը որոշել է կտրուկ փոխել իր արտաքին իմիջը (սափրվեց), իր քայլերի ու քաղաքականության հետևանքով եղած վիճակի համար «մեղավոր նշանակել» իր հրամաններին, իբր, չենթարկվող դատաիրավական բլոկի ներկայացուցիչներին և այլ իշխանավորների, վերստին «ընդդիմադիր» խաղալ:

Այսինքն, յոթ տարի պետությունը կառավարելուց հետո նա այն աստիճան ասելիք չունի արդյունքների մասով, որ որոշել է «Ընդդիմադիր-վարչապետը» ֆարսի նոր բեմականացում ներկայացնել:

Բայց փաստը մնում է փաստ, որ ցուցադրած կեղծ դժգոհությունը Փաշինյանը փորձում կամ հենց փաթեթավորում է իր կաբինետի բարձրաստիճան պաշտոնյաների ազատումներով:

Տեղի ունեցածը գալիս է վերահաստատելու ավելի վաղ նման առիթներով մեր արած այն պնդումը, որ «հերթով, կարգով, շարքով» բոլոր նրանք, ովքեր համագործակցել են Նիկոլ Փաշինյանի հետ, անխուսափելիորեն ստանալու են իրենց «բաժինը», ընդ որում՝ առաջին հերթին՝ հենց Նիկոլ Փաշինյանից: Ավելին, չափազանց բնութագրական է, թե ովքեր են գիշերային «սմս»-ներով ազատվել պաշտոններից:

Նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել կամ ծառայություններ են մատուցել Նիկոլ Փաշինյանին, ոչ թե սոսկ սպասարկել են նրա քաղաքական ու խմբակային շահերը, այլև իրականացրել են նրա քմահաճույքները՝ ոտնահարելով օրենքը, օրինականությունը, բարոյական ու մարդկային տարրական նորմերը: 

Հեռացվել են այն պաշտոնյաները, որոնք անշեղորեն ու դաժանաբար իրականացրել են Նիկոլ Փաշինյանի հրամանները, մասնավորապես՝ խոշտանգումներ ու գեստապոյական բռնություններ են գործադրել ընդդիմադիր գործիչների, հակաիշխանական ցույցերի մասնակիցների դեմ, իրագործել են քաղաքական բռնություններ ու հետապնդումներ, տնտեսական հետապնդումներ, ոչ կամակատար դատավորների հալածանքներ և նրանց նկատմամբ ճնշումներ, այլևայլ ապօրինություններ, ՏԻՄ ընտրություններից հետո ժողովրդի կամքի բռնադատումներ ու, հօգուտ Փաշինյանի, իշխանազավթումներ:

Ու այդ ամենի ֆոնին ավելի է ընդգծվում, որ ընդամենը «կոկորդիլոսի լաց» է Փաշինյանի սրամտությունը, թե ինքը ոնց որ «քյասիբի ռադիո» լինի, որի ասածները իրավապահ-դատական համակարգում լսում-լսում, բայց չեն կատարում:

Այդ ե՞րբ չեն կատարել: Պետք է եղել՝ կարմիրբերետներով վրա են տվել խաղաղ ցուցարարների վրա, պետք է եղել՝ զոհվածների ծնողներին ու հարազատներին են «Եռաբլուրում» բզկտել, պետք է եղել՝ բեկորային նռնակներ են նետել անզեն ժողովրդի՝ կանանց, երեխաների, ծերերի վրա՝ վիրավորելով ավելի քան 100 հայ մարդու: 

Պետք է եղել՝ որևէ ընդդիմադիրի դեմ գործ կարել, կարել են, ազատազրկել են: Այդ ի՞նչ ապօրինի հրաման է եղել, որ նրանք հեզորեն, անգամ՝ պատրաստակամորեն ու ջանասիրաբար չեն արել: Նրանք, ի՞նչ է, իրենց սիրելի Փաշինյանի հետ չեն ուրացե՞լ Արցախը, չեն ուրացե՞լ Անկախությունը, չեն հանձնե՞լ Հայաստանի տարածքները թշնամուն:

Կամ՝ ի՞նչ է, դատական ու իրավապահ համակարգի հերը չեն անիծե՞լ: Այն էլ՝ ինչպես: Այնպես որ, պաշտոնից նման նվաստացուցիչ եղանակով ազատվելը դեռ միայն պստիկ հատուցումն է բոլոր այդ այլանդակություններն անելու դիմաց:

Սա պիտի հաշվի առնեն բոլոր նրանք, ովքեր կհամաձայնեն զբաղեցնել թափուր պաշտոնները: Ինչ վերաբերում է վարկածներին, որ կատարվածը նախընտրական դրսևորում է, կամ՝ առնետավազք, կամ՝ ինչ-ինչ ավելի գլոբալ շրջադարձերի պատրաստություն և այլն, ապա՝ չենք վիճի:

Դրանք բոլորն էլ առնվազն այս պահին կարելի է համարել հնարավոր: Բայց ամենից կարևորը, եթե ոչ՝ առանցքայինն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որևէ պաշտոնում ում էլ փոխի-չփոխի, ում էլ հանի կամ դնի, նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են:

Եվ, ուստի, «նիկոլփաշինյանների» հանումից հանրագումարում Նիկոլ Փաշինյանը չի փոխվում: Երկրի ու պետականության գոյության համար առանցքային խնդիրը մեկ անձի հեռանալն է:

Դա՛ է ամենակարևորը, մնացյալը երկրորդական և ուղեկից երևույթներ են՝ ինչպես էլ կոչես կամ բնորոշես: Հ.Գ.- Միայն թե վաղը, մյուս օրը հանկարծ չպարզվի, էլի, որ այդ «սմս»-ային հեռացվածները... ընդդիմադիր են դարձել: 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»