Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախյան պատերազմից ի վեր գերիներին վերադարձնելու խնդիրն այդպես էլ չի լուծվում։

Դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 8-րդ կետում հատուկ նշվում էր գերիների և պատանդների փոխանակման մասին։

Ու, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը հանձնեց բոլոր ադրբեջանցի գերիներին, այդ թվում՝ այն ադրբեջանցի դիվերսանտերին, որոնք մարդ էին սպանել, ադրբեջանական կողմը գերիներին կա՛մ չի հանձնում, կա՛մ էլ այդ մարդկանց քաղաքական առևտրի թեմա է դարձնում։

Լրիվ այլ հարց է նաև այն, որ Բաքվում բազմաթիվ գերիների ուղղակի կտտանքների ու խոշտանգումների են ենթարկում։ Ադրբեջանն ուղղակի թքած ունի միջազգային մարդասիրական իրավունքի և պատերազմի օրենքների վրա։ 

Ավելին, Ադրբեջանում արդարադատության անվան տակ դատական շոուներ են կազմակերպում՝ հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կեղծ, շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելու նպատակով։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանն այդքան սանձարձակ ձևով է գործում։

Թերևս պատճառն այն է, որ այդ երկրի վրա չկա անհրաժեշտ չափի միջազգային ճնշում։ Միջազգային տարբեր կազմակերպությունների ու պաշտոնյաների կողմից արվող կոչերին կոնկրետ գործողություններ չեն հետևում։

Թվում էր, թե COP29 կլիմայական համաժողովից առաջ կամ ընթացքում Ադրբեջանը որոշակի քայլեր կձեռնարկի գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, բայց դա տեղի չունեցավ։ Մյուս կողմից՝ համաժողովի ֆոնին պահն առավել քան պատեհ էր գերիների հարցը բարձրացնելու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու ուղղությամբ։ 

Մեզանում ընդունված է միշտ խոսել միջազգային դերակատարների մասին, թե նրանք բավարար ջանքեր չեն գործադրում այս ուղղությամբ, սակայն պարզից էլ պարզ է՝ որպեսզի միջազգային դերկատարները քայլեր ձեռնարկեն կամ տեղից շարժվեն, այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք տանեն առաջին հերթին ՀՀ իշխանությունները։

Բայց ՀՀ ղեկավարությունն այդպես էլ հրապարակային չի բարձրացնում գերիների թեման։ Ավելին, նրանք նույնիսկ ներսում են խուսափում այդ թեմայի արծարծումից:

Օրինակ՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրեցին «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որով կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվում:

Իսկ ի՞նչ արեցին իշխող ուժի ներկայացուցիչները, ճիշտ է՝ չմասնակցեցին քվեարկությանն, ու արդյունքում նախագիծը չընդունվեց։ Տեղի ունեցածից կարելի է մի քանի հետևություն անել։

Կա՛մ իշխանություններն այնքան են վախեցած, որ չեն ցանկանում հանկարծ Բաքվին «նեղացնել», կա՛մ էլ հերթական ծառայությունն են մատուցում Ադրբեջանին, որպեսզի այդ երկրի ղեկավարությունը շոյի իրենց գլուխը և սպառնա միայն ընդդիմադիր «ռևանշիստներին»։

Մյուս խնդիրն էլ այն է, որ ՀՀ իշխանություններն ինչքան էլ ցույց տան, թե մտահոգված են գերիների ճակատագրով, իրականում շահագրգռված չեն, որ գերիներին Ադրբեջանը հանձնի, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները Հայաստան գալուց հետո հարցեր կարող են բարձրացնել ու նույնիսկ Արցախի ճակատագրի հետ կապված շարժում սկսել։

Իսկ իշխանությունները մտահոգ են, բնականաբար, նման հեռանկարից։ Ավելին, առնվազն Ռուբեն Վարդանյանի քաղաքական ներկայությունից, քաղաքական ստվերից Նիկոլը պարզապես սարսափում է»:

Լրահոս

Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»