Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵՄ շուկայում հայկական կոնյակը՝ Armenian brandy անվանմամբ. ՀՀ-ն մտադիր է այն գրանցել որպես աշխարհագրական նշում


Հայաստանը հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ Armenian brandy–ն գրանցվի որպես աշխարհագրական նշում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:«BEKPO ընկերության հետ իրականացված աշխատանքների և նրանց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել Armenian brandy անվանումը»,-ասաց Պապոյանը:Նոր անվանման մասին ԵՄ-ն տեղեկացվել է 2023թ հոկտեմբերի 17-ին կայացած ՀՀ–ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 5-րդ նիստի ժամանակ: Պաշտոնական գրությամբ տեղեկացվել են Եվրահանձնաժողովի համապատասխան տնօրինությունները:«Նոր անվանումը մեզ հնարավորություն կտա խթանել, գովազդել, շուկայահանել և ապահովել շուկայահանվող կոնյակի արտադրության որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմների ներդրումը: Դրա համար նաև ԵՄ-ի կողմից աջակցություն կա՝ 2 տարվա ընթացքում 2.9 մլն եվրոյի չափով»,–ասաց Պապոյանը:Ծրագրի շրջանակներում ԵՄ-ի աջակցությունը կտրամադրվի հետևյալ ուղղություններով՝ սահմանել շուկայահանվող կոնյակի որակական հսկողության ապահովման նպատակով լաբորատոր ենթակառուցվածքների պահանջները, նախագծել որակի վերահսկման կայուն համակարգը:«Կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ նոր անվանմամբ հայկական կոնյակը գրանցվի որպես աշխարհագրական նշում,  Armenian brandy-ն բրենդ լինի, գրանցվի ու պաշտպանված լինի, ունենա հստակ չափորոշիչներ, արտադրության որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմներ, որոնց պետք է ենթարկվեն հայկական կոնյակի բոլոր արտադրողները, որոնք կօգտագործեն նոր աշխարհագրական անվանումը: Եթե մենք այս աշխարհագրական անվանումը տալիս ենք որևէ կոնյակ արտադրողի, ապա պետք է բացառենք անորակ կոնյակի արտադրության, առավել ևս արտահանման որևէ հնարավորություն»,–ասաց նախարարը:

Լրահոս

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին
Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց
Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել
Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը

Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին

Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել

Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում

Բրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել

Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համար

Խարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել

Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի, Պուտինի գաղտնի խաղերն ու Վաշինգտոնի քաղաքական պայթյունը․ ի՞նչ է կատարվում

Ֆոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովում

ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավը

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

Քուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը