Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանում անցկացվող COP29 համաժողովն առիթ էր Բաքվում պահվող մեր ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին բարձրաձայնելու համար:

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ եթե դիտարկենք, թե ինչ ճանապարհ է անցել գերիների վերադարձի հարցը, կտեսնենք, որ այդտեղ թելադրողը եղել է ադրբեջանական կողմը:

 «Կնքվեց եռակողմ հայտարարությունը, պետք է գերիները «բոլորը բոլորի դիմաց» վերադարձվեին: Այդպես չեղավ: Բաքուն ասում է, որ գերիները, որոնց իրենք չեն վերադարձնում, գերեվարվել են եռակողմ հայտարարությունից հետո:

Բայց այդպես չէ, կան մարդիկ, որոնք գերեվարվել են պատերազմի ընթացքում: Ալ յոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել են հոկտեմբերին, դատապարտվել են ազատազրկման, քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, իրենք «ռազմական հանցագործներ» են, իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կտտանքներ են կիրառել և այլն:

Բայց եռակողմ հայտարարությունը չէր ասում, որ կա գերիների տարբերակում, «բոլորը բոլորի դիմաց» պետք է վերադառնային տուն: Երբ իշխանությունը փոխվի, երևի «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին, որ ում կցանկանան, բաց կթողնեն, ում չեն ցանկանա՝ չեն թողնի:

Տրամաբանական պատասխան այս հարցին չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը: 

Վերհիշում է՝ երբ անցած տարի Ադրբեջանն «ազատ արձակեց» գյումրեցի գերիներին, դա եղավ հենց Ադրբեջանի պայմանով, որ Հայաստանը կողմ լինի Բաքվում COP29 համաժողովի անցկացմանը:

«Պետք է միաձայնությամբ որոշվեր, թե որտեղ է անցկացվելու համաժողովը: Հայաստանն իր վետոյի իրավունքից հրաժարվեց, համաձայնեց, որ միջոցառումն անցկացվի Բաքվում:

Բաքվին դա պետք էր, որ ամբողջ աշխարհին ցույց տա, թե ինչպես է Ադրբեջանը զարգանում, մեղադրանքներ հնչեցնի Հայաստանի հասցեին և, այսպես ասած, Ղարաբաղի հարցը «ջրի»:

Այս պայմանով 32 գերի վերադարձավ հայրենիք: Ի դեպ, նրանց գերության մեջ հայտնվելն էլ խիստ անհասկանալի էր:

Արայիկ Հարությունյանն ասում էր՝ հայկական քարտեզներն ադրբեջանական քարտեզների հետ չէին համապատասխանում, Խծաբերդի կողմերում տղաներին գերի վերցրեցին:

Նրանց տարան այնտեղ, ադրբեջանցիներն ասացին՝ չէ, սա մեր տարածքն է, գերի վերցրեցին: Նրանք նույնիսկ պատերազմական գործողությունների չէին մասնակցում, «անմեղ գերիներ» էին, որոնք վերջին պահին՝ պատերազմից հետո բերվեցին մի տեղ, որը հայկական կողմը մտածում էր՝ իրենն է, ադրբեջանցիներն ասում էին՝ ոչ, մերն է, ու գերի վերցրեցին տղաներին:

Էլի ինչ-որ կապրիզի, առանց հիմքի գործողության հետ գործ ունենք»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ այս փուլում, բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, Բաքվում էլի գերիներ ունենք:

«Մարդիկ կան, որոնց արդեն դատել են ամենատարբեր մեղադրանքներով: Բաքվի քմահաճույքն է, կցանկանան՝ կհամարեն գերի, կցանկանան՝ կհամարեն հանցագործ:Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը:

Նա պաշտոնապես չի բարձրացնում գերիների հարցը, փորձում է բոլորին համոզել, որ ինքը չի բարձրացնում, բայց «տակից» ինչ-որ աշխատանք են անում, և դրսից ինչ-որ ուժեր բարձրացնում են այդ հարցը:

Եթե վախենում են Ադրբեջանի ինչ-ինչ ռեակցիաներից, կարող են դիվանագիտական տարբերակներով այս հարցերի մասին խոսել, այն պետք է լինի մեր օրակարգում, և պարբերաբար այս մասին խոսվի, որպեսզի աշխարհն իմանա, որ շահագրգռվածություն կա:

Վերջերս մի արտահոսք եղավ, որն իշխանությունները չհերքեցին: Կազանում, երբ հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը, գերիների հարցը բարձրացվել է:

Ալիևը Փաշինյանին հեգնանքով հարցրել է՝ բա Ռուբեն Վարդանյանի հարցը ինչո՞ւ չեք դնում, Փաշինյանն արձագանքել է՝ չենք դնում, որովհետև գիտենք, որ բաց չեք թողնի: Ալիևն էլ իր հերթին ասել է՝ ուրիշ երկրից դնում են, ակնարկելով Ռուսաստանին:

Հայաստանի իշխանությունը պետք է հանրայնորեն հստակ դիրքորոշում արտահայտի, որ մնացածին էլ հեշտ լինի պաշտպանել այդ հարցը: Խորհրդարանում օրերս չընդունեցին գերիների հարցով հայտարարությունը:

Զավեշտալի մեղադրանքներ էին հնչում: Ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց` ընդդիմությանը մեղադրում են, որ նա չի ուզում գերիների հարցը լուծվի այն պարագայում, երբ ընդդիմադիր պատգամավորի՝ Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ Դավիթ Մանուկյանը, գերեվարված է»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը: 

Գործող իշխանությունների տարբեր հայտարարություններ ոչ այնքան զարմացնում են, որքան զգացողություն փոխանցում, թե որքան դժվար է լինելու իշխանափոխությունից հետո իրադարձությունների անիվը հետ պտտել և հօգուտ մեր պետության ինչ-որ բան անել:

Արտաքին քաղաքականությունը ձևավորող գերատեսչության ղեկավարն ասում է՝ Արցախյան հիմնահարցը, Ցեղասպանության ճանաչման հարցը մեր օրակարգի առաջնահերթություններից չեն: «Երբ իշխանությունը փոխվեց, այդ ամբողջը հետ պտտելը շատ դժվար է լինելու, հաջորդ իշխանությունը շատ մեծ խնդիրների է բախվելու:

Այս իշխանություններին բնորոշ մի բան կա այս խաղաղասեր ձևանալու պրոցեսի մեջ՝ իրենց խոսքերը չեն ընտրում: Դա երևի Նիկոլ Փաշինյանից անցել է բոլորին: Ինչ-որ բան են ասում, հետո փոշմանում են, կես քայլ այս ու այն կողմ են անում:

Ազգային ժողովում արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը մի քիչ սրբագրեց Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ իբր նա նկատի է ունեցել, որ այս պահին այդ հարցերն առաջնահերթ չեն, այլ ոչ թե ընդհանրապես չկան: 

Իշխանությունները դեմ չեն, որ այս հարցերով զբաղվի Սփյուռքը, բայց այնպես զբաղվի, որ իրենց վրա ստվեր չընկնի, օրինակ՝ Էրդողանի հետ խոսելիս ասեն, որ իրենք որևէ բանի հետ կապ չունեն, դաշնակները և մյուսներն են բարձրացնում այդ հարցերը:

Սփյուռքում այս հարցերով զբաղվող հին կառույցները հասկանում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպիսի դիրքորոշում ունի իշխանությունը և նմանատիպ հայտարարություններից թևաթափ չեն լինի ու կշարունակեն այս հարցերը բարձրացնել:

Բայց, իհարկե, այդ ամբողջը մթնոլորտ է ստեղծում և ազդում է մարդկանց վրա ու անհետևանք չի մնում: Մարդկանց մեջ հոգեբանություն է ձևավորվում, փոփոխություններ են կատարվում, հետո դժվար է լինելու այդ ամենը վերականգնել, երբ ոտքի կանգնենք: 

Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ Հայաստանն այս բոլոր հարցերը բարձրացնում էր, մի քանի անգամ ավելի ապահով վիճակում էր, քան հիմա, երբ ոչ մի հարց չի բարձրացնում, ասում է՝ ամենախաղաղասերն եմ:

Հայաստանի դիրքերն ամենաուժեղն են եղել այն ժամանակ, երբ կոնկրետ հարցադրումներ են եղել թե՛ Ցեղասպանության, թե՛ Արցախի հարցում:

Այն ժամանակ դաշնակիցներ ենք ունեցել: Իսկ հիմա, երբ ոչ մեկից ոչինչ չես պահանջում, դաշնակիցն ի՞նչն ես անում, նա ի՞նչը պաշտպանի: «Խաղաղության օրակա՞րգը», որը Նիկոլ Փաշինյանը բոլորին ցույց է տալիս, չգիտես էլ, թե ինչու:

Ասենք, Սլովակիայի վարչապետն ի՞նչ գործ ունի այս ամենի հետ: Ամեն ինչ շոուի է վերածվել ու ձևի, բովանդակություն չկա:

«Նախկինները» չասելով իրագործում էին «Արցախը Հայաստան է և վերջ» գաղափարը, իսկ Նիկոլն արեց հակառակը՝ սկսեց խոսել, բայց արդյունքն էլ տեսանք, թե ինչ եղավ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին
Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին
Դիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ)
Կարևոր
Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ)
Հացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներ
Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)
Ձեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ)
«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ
Պուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները
ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ)
Կանայք գողացել են թագավոր Չարլզ III-ի երեք գառներին և ինքնակամ հանձնվել են ոստիկանությանը
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին
Կարևոր
Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)
Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել
Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ
Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը

Լրացուցիչ նորություններ

...

Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան

«Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով

TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է

«Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը

«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում

«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա

«Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»

«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում

«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս

«Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը

ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներ

«Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

«Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

«Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին

«Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար