Ես հենց նոր ավարտեցի շատ հաջող զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց, որ Ռուսաստանն անմիջապես ամերիկյան և համաշխարհային շուկաներ կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերի ընթացքում, և 1 միլիոն տոննա՝ դրանից անմիջապես հետո, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Բացի դրանից, կախված իր նավթավերամշակող գործարանների վիճակից, Ռուսաստանը կարճ ժամկետներում կմատակարարի 3 միլիոն տոննա դիզելային վառելիք։
Հորմուզի նեղուցի նկատմամբ մեր ԼԻԱԿԱՏԱՐ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ռուսական էներգետիկայի մասին այս կարևոր հայտարարության շնորհիվ դիզելային վառելիքի գներն ամերիկացիների և, իհարկե, ամբողջ աշխարհի համար ԱՐԱԳ և ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ԿՆՎԱԶԵՆ։
Ամերիկացիների համար գների նվազեցումը, հատկապես մեր հրաշալի ֆերմերների, անասնապահների և բեռնատարների վարորդների համար, իմ գլխավոր առաջնահերթությունն է։ Սա շատ կարևոր և նշանակալի հայտարարություն է։ Բացի դրանից, պետք է հասկանալ, որ Իրանը միջուկային զենք չի ունենա»,- նշել է Թրամփը։








