Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները


«Փաստ» թերթը գրում է. «Դեղագործությունը սովորական բիզնես չէ. այստեղ շրջանառվում են հսկայական գումարներ, սակայն վաճառվող ապրանքն ուղղակիորեն կապված է մարդու առողջության և կյանքի հետ։ Դեղամիջոց գնելիս քաղաքացին վճարում է ոչ միայն իր դրամական միջոցները, այլև վստահում է, որ տուփի ներսում հենց այն պատրաստուկն է, ինչ նշված է պիտակին, այն համապատասխանում է սահմանված չափանիշներին, և վտանգ չի սպառնում իրեն։ Հետևաբար, դեղագործական շուկայի նկատմամբ պետական վերահսկողությունը լոկ տնտեսական կարգավորման հարց չէ, այլ հանրային անվտանգության և առողջապահական համակարգի առանցքային հենասյուներից է։


Հայաստանի դեղագործական շուկայի վերաբերյալ տվյալները, սակայն, լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։


Մրցակցության պաշտպանության մարմնի ուսումնասիրությունները, պաշտոնական վիճակագրությունը և լրագրողական հետաքննական հրապարակումները վկայում են շուկայի բարձր կենտրոնացվածության, խոշոր ընկերությունների դեմ տարիներ շարունակ հարուցվող հակամենաշնորհային վարույթների, դեղբիզնեսի ու պետական ապարատի միջև առկա փոխկապակցվածությունների, չգրանցված դեղերի վաճառքի և դրանց որակի վերաբերյալ ահազանգերի մասին։ Այս ամենին զուգահեռ՝ պետական վերահսկողության համակարգը հաճախ խախտումն արձանագրում է միայն այն ժամանակ, երբ անորակ կամ ապօրինի ապրանքն արդեն հասել է սպառողին։


Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներով՝ դեռևս 2019 թվականին Հայաստանում դեղերի ամբողջ ներմուծման 60,3 տոկոսը բաժին էր ընկնում ընդամենը երեք խոշոր ընկերությունների՝ «Վագա Ֆարմ», «Ալֆա Ֆարմ Իմպորտ» և «Նատալի Ֆարմ» օպերատորներին։


Առանձին ապրանքային խմբերում շուկայի կենտրոնացվածությունն ավելի բարձր է եղել։ Գերիշխող դիրքն ինքնին օրենքի խախտում չէ, սակայն երբ շուկայի ավելի քան 60 տոկոսը կենտրոնացած է երեք ընկերության ձեռքում, այդ հանգամանքն անհնար է անտեսել, հատկապես, երբ նույն շուկայում պարբերաբար արձանագրվում են հակամենաշնորհային օրենսդրության խախտման դեպքեր։


Ուշագրավ է «Նատալի Ֆարմ» ընկերության փորձառությունը։ 2009–2010 թվականներին հակամենաշնորհային մարմինն արձանագրել էր ընկերության կողմից «Սզնի» մրցակցի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահում։ «Հետք»-ի հրապարակումների համաձայն՝ ընկերության գնային քաղաքականությունը նպատակ է ունեցել մրցակցին դուրս մղել շուկայից, ինչի համար «Նատալի Ֆարմ»-ը տուգանվել էր 20 մլն դրամով։ 2012 թվականին ընկերությունը դարձյալ հայտնվել էր հակամենաշնորհային մարմնի ուշադրության կենտրոնում և պետական գնումների ոլորտում իրականացված գործողությունների համար տուգանվել 50 մլն դրամով։ Մեկ այլ դրվագով՝ «Ցեֆտրիաքսոն» դեղամիջոցի պետական մրցույթում մրցակցի հաղթանակից հետո, «Նատալի Ֆարմ»-ը հիվանդանոցին առաջարկել էր նույն դեղամիջոցը տրամադրել անվճար։


Չնայած այս դեպքերը վերաբերում են տարբեր ժամանակահատվածների, դրանց համադրությունը ցույց է տալիս, որ դեղագործական շուկայում մրցակցային միջավայրի խնդիրները քրոնիկ բնույթ են կրում, իսկ ազատ մրցակցության սահմանափակման հետևանքով նվազում է նաև սպառողի ընտրության հնարավորությունը։


Խնդրի մյուս կողմը դեղագործական բիզնեսի և պետական առողջապահական համակարգի փոխհարաբերություններն են։ «Հետք»-ի հետաքննություններից մեկում անդրադարձ էր կատարվել «Արմֆարմացիա» ընկերությանը, որը նախկինում ղեկավարել էր առողջապահության նախկին փոխնախարար և նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ հրապարակված տվյալների՝ ընկերությունում ղեկավար պաշտոններ էին զբաղեցրել նաև նրա ընտանիքի անդամները։ 2017– 2020 թվականների ընթացքում «Արմֆարմացիան» 44 պետական կառույցների հետ կնքել էր 240 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 606,7 մլն դրամ ծավալով։ Այդ պայմանագրերի մի մասը կնքվել էր արդեն Ավանեսյանի՝ պետական պաշտոն ստանձնելուց հետո։ Անահիտ Ավանեսյանը հերքել էր իր կամ ամուսնու մասնաբաժնի առկայությունն ընկերությունում՝ նշելով, որ «Արմֆարմացիայում» իր նախկին աշխատանքը կապ չունի պետական համակարգում իր հետագա գործունեության հետ։ Հետևաբար, սա ինքնին իրավական խախտում չի արձանագրում, այնուամենայնիվ, նման փաստերը հանրային վերահսկողության կարիք ունեն։ Երբ մասնավոր դեղագործական ոլորտից եկած անձը ստանձնում է նույն շուկան կարգավորող պետական պաշտոն, իսկ պետությունը հանդիսանում է խոշոր պատվիրատու, շահերի բախման կանխարգելումն ու թափանցիկությունը դառնում են առաջնային պահանջ։


Առավել մտահոգիչ է այն փաստը, որ չգրանցված դեղամիջոցները հեշտությամբ հասնում են սովորական գնորդին։ Լրատվամիջոցի իրականացրած ստուգայցերի ընթացքում Հայաստանի դեղատներից ձեռք էին բերվել երկրում պաշտոնապես չգրանցված 13 անուն դեղամիջոց, այդ թվում՝ «Ozempic», «Tegretol», «Forxiga» և այլն։ Մի շարք դեպքերում փաթեթների վրա առկա են եղել ակցիզային դրոշմանիշներ, իսկ վաճառքի ժամանակ տրամադրվել են ՀԴՄ կտրոններ։ Սա վկայում է, որ խոսքը ոչ թե ստվերային կամ «սև» շուկայի, այլ սովորական մանրածախ առևտրի ցանցում չգրանցված դեղերի լայն շրջանառության մասին է։ Դեղի պետական գրանցումը ձևական ընթացակարգ չէ. այն վերահսկողության հիմնական մեխանիզմն է, որով գնահատվում են դեղամիջոցի որակը, ծագումը, անվտանգությունը և պահպանման պայմանները։ Երբ դեղը հայտնվում է այդ համակարգից դուրս, քաղաքացին զրկվում է պետական երաշխիքներից։


Հայաստանի վերահսկող մարմինները դեղերի շրջանառության ոլորտում պարբերաբար խախտումներ են արձանագրում։ 2023 թվականին տեսչական մարմինը հայտնել էր 463,29 մլն դրամի տուգանքների մասին, որոնց զգալի մասը վերաբերում էր չգրանցված կամ ապօրինի ներմուծված դեղերին։ «Ֆակտոր» լրատվականի տվյալներով՝ 2024 թվականին տուգանքների ընդհանուր գումարը հասել էր մոտ 3 մլրդ դրամի, որից շուրջ 2,9 մլրդ դրամը վերաբերում էր հենց չգրանցված կամ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղամիջոցների վաճառքին։ Այս թվերը փաստում են հայտնաբերված խախտումների ահռելի ծավալները, սակայն տուգանքն ինքնին չի լուծում խնդիրը։ Եթե նույնաբնույթ խախտումները շարունակվում են, նշանակում է՝ պատժամիջոցները չեն վերացնում դրանց առաջացման պատճառները։


Լրատվամիջոցները պարբերաբար ահազանգում են նաև համացանցում չգրանցված դեղերի ապօրինի վաճառքի և պետական մարմինների լիազորությունների սահմանափակ լինելու մասին։ Պետությունը հայտնաբերում է խախտումը, տուգանում, սակայն ապօրինի շրջանառության ալիքը չի դադարում։ Առանձնակի զգայուն խնդիր է դեղերի որակը, որտեղ անհամապատասխանությունն անմիջականորեն սպառնում է մարդու առողջությանը։ Միջազգային հետազոտությունների շրջանակում Հայաստանում ստուգված 189 դեղերի նմուշների 20 տոկոսը չէր համապատասխանել որակի պահանջներին. օրինակ՝ 2023 թվականին Հայաստան էին ներմուծվել «Doxobyra» և «CTX-GLS» դեղամիջոցներ (յուրաքանչյուրից 400 միավոր)։ Առողջապահության նախարարությունը պարզաբանել էր, որ միջազգային կազմակերպություններից կամ օտարերկրյա կարգավորող մարմիններից այդ դեղերի վերաբերյալ բացասական տվյալներ չստանալու պատճառով համապատասխան քայլեր չի ձեռնարկել, թեև լրագրողները պնդում էին, որ ուսումնասիրության արդյունքները նախապես փոխանցել էին նախարարությանը։ Խնդիրը, սակայն, չի սահմանափակվում դեղատնային ցանցով. լրագրողական հետաքննություններն ահազանգել էին նաև հայկական էսթետիկ կլինիկաներում բոտուլինային տոքսին պարունակող չգրանցված դեղամիջոցների օգտագործման մասին, որտեղ պաշտոնապես գրանցված է ընդամենը երեք դեղամիջոց, մինչդեռ բժշկական պրակտիկայում լայնորեն կիրառվում են անհայտ ծագման այլ միջոցներ։


Փաստերի համադրումը ուրվագծում է հստակ պատկեր. շուկայի մեծ մասը կենտրոնացած է սահմանափակ թվով ներմուծողների ձեռքում, տարիներ շարունակ արձանագրվում են հակամենաշնորհային խախտումներ, դեղբիզնեսի և պետական ապարատի միջև առկա են շահերի բախման ռիսկեր, իսկ չգրանցված դեղերն ազատ վաճառվում են դեղատներում ու կլինիկաներում։ Այս շղթայի ամենաթույլ օղակը կանխարգելիչ վերահսկողության անարդյունավետությունն է։ Պետական համակարգը գործում է արդեն կատարված փաստից հետո, իսկ երբ վերահսկողությունը չի կարողանում փակել ապօրինի շրջանառության ճանապարհը, հետևանքները կրում է պացիենտը. խախտողը կարող է տուգանվել, պետական մարմինը՝ վիճակագրություն ապահովել, սակայն վնասված առողջությունը վերականգնելն այլևս անհնար է դառնում, եզրափակում է հետաքննող լրագրողների «Aniarm.info» հարթակի վերլուծաբանը։


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան
Կարևոր
«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է
«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները
«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները
«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը
«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները
«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է
Կարևոր
«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները
Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Շտապ
Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն
Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին
Հայտնի են Փաշինյան–Էրդողան հանդիպման մանրամասները
Բանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ)
Կորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ)
Կարևոր
Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է
Սա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ)
Ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են
Ռուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ)
«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգները
Պուտինը` ԱՄՆ-ից հրավեր է ստացել. Ռուբիո

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան

«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է

«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները

«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է

«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում

«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել

«Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը

«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը

«Հրապարակ». Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը