ԱՄՆ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մայամիում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։
Պետքարտուղարի խոսքով՝ գագաթնաժողովին մասնակցությունը կարող է Պուտինին հնարավորություն ընձեռել շփումներ հաստատել ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլև այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ։ Ռուբիոն առանձնահատուկ նշել է, որ Վաշինգտոնն ակնկալում է հրավերի ընդունումը։
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ին։








