ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի նեղուցի նոր իրավական կարգավիճակը, որպեսզի նավագնացությունը թույլատրվի դրանով, «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Եթե նրանք ցանկանում են, որ նավագնացությունը անցնի Հորմուզի նեղուցով հիմա, ապա պետք է ընդունեն նեղուցի նոր իրավական կարգավիճակը, որը կորոշեն նեղուցի երկու սեփականատերերը՝ Իրանը և Օմանը», – ասել է նա։ Ավելի վաղ Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, մինչև ԱՄՆ-ը չընդունի Թեհրանի պայմանները։








