Թուրքիայի Մանիսայում դպրոցականների վրա զինված հարձակում գործելու մեջ կասկածվող դեռահասը նախապես պատրաստվել էր հարձակմանը, հայտարարել էր իր մտադրության մասին և մասնակցել կրակոցների վարժանքներին, չորեքշաբթի օրը հաղորդել է «Սաբահ» թերթը։ Թուրգութլուի «Ինջի Յուզմեզ» մասնագիտական ավագ դպրոցի մոտ կրակոցների մասին հաղորդագրությունն ստացվել է երեքշաբթի օրը՝ մոտավորապես ժամը 7:59-ին (Մոսկվայի ժամանակով):
Վերջին տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է 11 մարդ, որոնցից երեքը ծանր վիճակում են:
Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ զոհերի թվում ռուսներ չկան: Ըստ «Սաբահ»-ի՝ Խալիլ Օ.-ն հարձակումից առաջ տատից փողով զինամթերք է գնել և իր զարմիկների հետ կրակոցներ է պարապել։ «Հարձակումից մոտ մեկ ամիս առաջ նա մոր զարմիկին ասել է, որ պատրաստվում է զենքով գործողություն կատարել, սակայն զարմիկը նրա խոսքերը լուրջ չի ընդունել», - նշվում է հրատարակության հոդվածում։








