Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատթարանում է՝ թե՛ տնտեսապես, թե՛ առաջնագծում, և այս միտումը կշարունակվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր անվերապահ հրադադարի պատրաստակամության և հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղղությամբ շարժվելու ցանկության մասին։
«Զելենսկու հայտարարությունների վերաբերյալ. այսօր պարզ է, որ Ուկրաինայի իրավիճակը, ինչպես արդեն ասացինք, օրեցօր վատթարանում է՝ թե՛ տնտեսական, թե՛ առաջնագծում։
Սա կշարունակվի», - լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունները։








