պայմանավորվածությունները: Մոսկվան ակնկալում է նույն մոտեցումը նաև Երևանից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայությունը կարգավորվում է համապատասխան պայմանավորվածություններով։ Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հարցը։
«Գյումրիում ռուսական ռազմակայանն առանցքային դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, և դրան այլընտրանք չկա», — կարծում է դիվանագետը։
Ավելի վաղ ՔՊ–ական պատգամավոր, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը չէր բացառել ռազմակայանի տեղակայման համար վարձավճարի բարձրացումը։








