Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը շարունակում է նվազել


Աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարները շարունակում են մարդկային կյանքեր խլել․ միջին հաշվով յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ դրանց հետևանքով մեկ մարդ մահանում է։


Միևնույն ժամանակ, չնայած ամբողջ աշխարհում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է ավելի քան մեկ միլիարդով, վերջին 15 տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության ցուցանիշը աշխարհում նվազել է 21 %-ով։ Հայաստանում ևս դրական միտում արձանագրվել է։

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը նշել է, որ 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։
Նրա խոսքով՝ զոհերի թվի նվազման միտումը պահպանվում է արդեն երկու տարի անընդմեջ։

Մասնավորապես՝ 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է 45-ով, իսկ 2025 թվականին՝ 2024 թվականի համեմատ, ևս 50-ով։ Արման Չիլինգարյանի գնահատմամբ՝ 2024-2025 թվականների և 2026 թվականի մինչև օգոստոսի վերջն արձանագրված ցուցանիշների հանրագումարում զոհերի թիվը շուրջ 100-ով պակաս է, այսինքն՝ 100 փրկված կյանք ունենք։


Արման Չիլինգարյանը վստահեցնում է՝ Պարեկային ծառայությունը հետևողականորեն համալիր միջոցառումներ է իրականացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների զգոնությունն ու պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ։


Մասնավորապես, 2025 թվականին ՊԾ-ի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ մոտ 1 միլիոն արձանագրություն, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 62000-ով։ Արձանագրվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու ավելի քան 21 000 դեպք, որը 2024 թվականի համեմատ ավելացել է մոտ 1000-ով։ Առանց մանկական նստատեղի (նստատեղերի) վարելու վերաբերյալ կազմվել է ավելի քան 11 000 արձանագրություն. այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 5700-ով։ Իսկ սահմանված արագության գերազանցման մասով արձանագրվել է ավելի քան 108000 իրավախախտում, ինչը 26 000-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Լրահոս

Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ
ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է
Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»
Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»
«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»
Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից
«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»
ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը
Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա
Կարևոր
Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ

Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում

Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ

«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին

Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել

Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում

Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր

Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին

Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է

Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան

Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ

Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է

Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին

Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ