Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 9-ին գրել էր, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել։ Միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն Policy and Management Consulting Group-ը (PMCG) սեպտեմբերի 9-ին իր պաշտոնական էջում հայտնել էր, որ Գրիգորյանը միացել է ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական (Senior Advisor)։Այս անգամ ներկայացնում ենք, թե ինչ ընկերություն է PMCG-ն և ինչ գործունեություն է իրականացնում։

PMCG-ն իրեն ներկայացնում է որպես միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն, որը գործունեություն է իրականացնում անցումային և զարգացող երկրներում։ Ընկերությունը փոխկապակցված կառույցների ցանց ունի ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։ Ընկերության հայկական գրասենյակը գտնվում է Երևանում։Ընկերությունը աշխատում է պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

PMCG-ի հիմնական ուղղություններից են քաղաքականության մշակման խորհրդատվությունը, ինստիտուցիոնալ և կազմակերպական զարգացումը, գործառնական արդյունավետության բարձրացումը, մոնիթորինգն ու գնահատումը, ինժեներական խորհրդատվությունը, բիզնեսի զարգացման խորհրդատվությունը, հետազոտությունները և կարողությունների զարգացումը։PMCG-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ընկերությունն իրականացրել է ավելի քան 500 ծրագիր 40 երկրներում և ունի ավելի քան 6500 խորհրդատուների ցանց։

Ընկերության գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան, Սահարայից հարավ ընկած Աֆրիկան, Լատինական Ամերիկան, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։PMCG-ն իր գործունեության առանցքային ոլորտների շարքում առանձնացնում է հանրային ֆինանսների կառավարումը, շրջակա միջավայրն ու կլիմայի փոփոխությունը, կրթությունն ու հմտությունների զարգացումը, տնտեսական աճը, կառավարման, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտները, ինչպես նաև երիտասարդության, գենդերի և միգրացիայի ուղղությունները։Ընկերության աշխատանքների շրջանակում իրականացվում են նաև տնտեսական քաղաքականության, առևտրի, բիզնես միջավայրի բարեփոխումների, փոքր և միջին բիզնեսի զարգացման, կանաչ աճի, վիճակագրության և պետական-մասնավոր գործընկերության վերաբերյալ ծրագրեր։Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանին, PMCG-ն հայտնել է, որ նա արդեն ներգրավված է TRIPP-ի իրագործելիության գնահատման աշխատանքներում։

Ընկերության ներկայացմամբ՝ այդ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի տարածքով հաղորդակցությունների ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը 2018-2026 թվականներին զբաղեցրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ 2021 թվականին նա նաև եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 2026 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ պաշտոնը ստանձնել է Ալեն Սիմոնյանը»։


Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»