Խարգ կղզում իրավիճակը հանգիստ է, նավթի հետ կապված գործողությունները չեն դադարել, հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Բովարդն՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ կղզուն ուժգին հարվածներ են հասցվում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Nournews-ի հրապարակումը։
Բովարդը հերքել է, որ Իրանի նավթային գլխավոր կենտրոնը ոչնչացվում է, ինչպես պնդել էր Թրամփը Truth Social հարթակում գրառման մեջ։
«Թրամփի թվիթները ծիծաղելի են, և Խարգում իրավիճակը հանգիստ է և համապատասխան», – ասել է նա։
Պաշտոնյան հավելել է, որ կղզին անցյալում բազմիցս ռմբակոծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի կողմից, բայց նավթագործները թույլ չեն տվել, որ գործողությունները դադարեցվեն «նույնիսկ մեկ րոպեով»։
Բովարդը հավելել է, որ կապալառուները ներկայում վերակառուցում և արդիականացնում են պահեստային բաքերը և նավամատույցները։
Խարգ կղզով է անցնում իրանական նավթի արտահանման 90%-ը։ Թրամփը հայտարարել էր, որ կղզին «փշուր-փշուր է արվում»։








