Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ մոտ 260 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավ է խորտակվել, հաղորդում է TRT Haber-ը։
«Մոտավորապես 260 ուղևորներով լաստանավը խորտակվել է Գիրնեի ափից չորս մղոն հեռավորության վրա՝ ջրի ներթափանցումից հետո։ Տարածքում որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ
Գիրնեի նավահանգստում ուղևորների տարհանման լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։
Ափին ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները։ Քաղաքացիական պաշտպանության խմբերը բժշկական վրաններ են տեղադրում նավահանգստում, որոնցում կցուցաբերվի առաջին բուժօգնություն, և եթե որևէ ծանր վիճակում լինեն, անմիջապես կտեղափոխվեն հիվանդանոցներ։








