Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին



«Հրապարակ»-ը գրում է.

Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական վարույթներն ակտիվացրել են ՔՊ-ական ուսապարկերին, նախկին նախագահների նկատմամբ մաղձ ու թույն կուտակածներին: Եվ, բնականաբար, ակտիվացել են նաեւ հին թեմաները, օրինակ` Պողոս Պողոսյանի, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության: Հինգշաբթի օրը Սասուն Միքայելյանը, որն այս նստաշրջանում առաջին անգամ էր ելույթ ունենում եւ առհասարակ շատ հազվադեպ է ելույթ ունենում, ԱԺ ամբիոնն օգտագործեց` Քոչարյանի դեմ ուղղված ատելությունը բորբոքելու համար:

Նա մի բոցաշունչ ելույթ նվիրեց հոկտեմբերի 27-ի դեպքերին՝ սլաքները տանելով Քոչարյանի ուղղությամբ: Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ եթե Քոչարյանը կապ ունենար այդ գործի հետ, ապա 1999-ից հետո վաղուց այդ կապը բացահայտված կլիներ: Գոնե` 2018-ից հետո վերաբացված գործի շրջանակներում, երբ անգամ Արման Բաբաջանյանն այցելեց Նաիրի Հունանյանին եւ երկար զրուցեց նրա հետ: Այդ բացահայտման ուղին շատ կարճ է` Նաիրի Հունանյանը ցուցմունք է տալիս Քոչարյանի դեմ, եւ Փաշինյանի իրավապահները հաճույքով մեղադրանք են առաջադրում, բայց, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում, եւ մնում են միայն բանավոր զրպարտությունն ու քաղաքական մեղադրանքները` Սասուն Միքայելյանի նմանների շուրթերից:Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում մի դեպք հիշեց, որի մասին այսքան տարի հրապարակավ չի պատմել: «2001-2007 թվականներին ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալի, ՌԴ այն ժամանակվա Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ էին կազմակերպվում` հայերի, արցախցիների եւ ադրբեջանցիների պատվիրակությունների միջեւ:

Դա միակ ֆորմատն էր, որի շրջանակներում արցախցիները նստած էին ադրբեջանցիների հետ, եւ կողմերը չէին հրաժարվում: Այնպիսի մթնոլորտ էր, որ կողմերը պետք է ամեն ինչ իրար հետ պարզ խոսեին, որից հետո անցնեին կոնստրուկտիվ քաղաքական գործունեության, այն հետագայում դարձավ Մինսկի խմբի մոդելային խումբ…. այդ ընթացքում բոլոր բանավեճերի ժամանակ հաղթել ենք մենք, որովհետեւ իրավական տեսանկյունից մենք էինք ճիշտ: Ես հայաստանյան պատվիրակությունն էի ղեկավարում, իսկ ադրբեջանական կողմը համակարգում էր արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը: Մի անգամ երկուսով դուրս եկանք սուրճ խմելու, եւ ես նրան հարց տվեցի․ «Թոֆիկ, այդ ինչպե՞ս եղավ, որ դու եւ նախագահի խորհրդականը` արտաքին հարաբերությունների գծով, անակնկալ հրաժարական ներկայացրիք»․ նրանք երկուսն էլ 1999-ին հրաժարական էին տվել: Նա ինձ բառացիորեն ասաց հետեւյալը. «Եթե հրաժարական չտայինք, մեզ մոտ էլ տեղի կունենար այն, ինչ 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանում»:

Ապշեցի, մտքովս անգամ չէր անցնի, որ նա նման պատասխան կտա, նա հեռացավ, ու էլ երբեք ես նրան չտեսա: Երկար եմ մտածել այդ ամենի մասին եւ այն եզրակացության եմ եկել, որ այդ դավադրությունը կազմակերպվել է շատ ավելի լուրջ ուժերի` գաղտնի ծառայությունների կողմից: Կա վարկած, որ Ռուսաստանին այդ ամենը ձեռնտու չէր: Ես ոչ թե սիմպատիայից ելնելով եմ ասում, այլ ասում եմ իրականությունը` Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը շատ ավելի լուրջ կապեր ունեին Ռուսաստանի հետ, քան ցանկացած այլ մեկը: Վազգեն Սարգսյանը Ռուսաստանի եւ Չինաստանի համար ամենավստահելի անձն էր դարձել: Մի անգամ Վազգենը գնացել էր Պեկին եւ, իբր պատահմամբ, օդանավակայանում հանդիպել էր Ռուսաստանի եւ Չինաստանի պաշտպանության նախարարներին:

Բանակցություններից հետո Վազգենը ՌԴ պաշտպանության նախարարի ինքնաթիռով մեկնեց Մոսկվա, եւ այդ այցից հետո Չինաստանը մեզ հրթիռներ տրամադրեց, որոնք կոչվում էին «Տրիումֆ»: Ասածս այն է, որ Վազգենն այնպիսի հարաբերություններ էր հաստատել կողմերի հետ, որ բացառվում է ռուսական կողմը շահագրգիռ լիներ նրա մահով: Սպանությունը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցից հետո: ԱՄՆ-ում նա ստացել էր շատ լուրջ տեղեկություններ Հայաստանի վերաբերյալ, հատկապես` ֆինանսական հոսքերի հետ կապված: Նրան շատ պարզ ասել էին, որ Հայաստանի ֆինանսական հոսքերի 65 տոկոսը պարզ է, թե որ ուղղությամբ է շրջանառվում, իսկ մյուս 35 տոկոսը մութ է մնում: Արդյո՞ք դրանք չեն օգտագործվում տարբեր ուղղություններով, որի մասին չեմ էլ ուզում խոսել: Նա շատ վրդովված վերադարձավ ԱՄՆ-ից եւ կառավարության նիստի ժամանակ ասաց, որ բոլորին պատժելու է: Դրանից հետո եղավ այն, ինչ եղավ»: 


Լրահոս

Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»