Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ։
Այս մասին են վկայում երկրի վարչական գործերի և հաղորդակցության նախարարության հրապարակած տվյալները, որը համակարգում է փրկարարական ծառայությունների աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ճապոնիայում ամենաշոգ եղանակը սովորաբար լինում է հուլիսին և օգոստոսին: Մի շարք շրջաններում վերջին շաբաթներին ջերմաչափերի սնդիկի սյունը բարձրացել է 40 աստիճանից բարձր։








