Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ երեկվա նիստում ներկայացրեց իր գլխավորած կառավարության գործունեության ծրագիրը: Այդ «դարակազմիկ» փաստաթղթի և օրվա գլխավոր հռետորի կրքոտ ու ոչ այնքան կրքոտ դրսևորումներին դեռ առիթ կլինի անդրադառնալ մանրամասնորեն: Իսկ մինչ այդ, կարծում ենք, կարիք կա մի քանի առանցքային հարցերի ուշադրություն դարձնել:

Նախ՝ ինչն է հատկանշական երեկվա ծրագրաներկայացման հետ կապված. թե՛ նախանախընտրական շրջանում, թե՛ բուն ընտրապայքարի ընթացքում, նաև՝ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն, այսպես ասենք, առանձնացել է կոշտ, վիրավորական, այդ թվում՝ գռեհիկ արտահայտություններով, ֆիզիկական հաշվեհարդարի հրապարակային սպառնալիքներով: Բայց նրա գլխավորած ՔՊ-ն, ինչը շատերն են արդեն արձանագրել, նորակազմ ԱԺ-ում ձև է բռնել, թե բարեկիրթ, քաղաքակիրթ վարք են դրսևորում:Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, արագորեն ցրեց այդ ձևական պատրանքները, մանավանդ, երբ անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցուն ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսին: Փաշինյանը, ինչպես և բնորոշ է իրեն, գործածեց վիրավորական, արգահատելի և որևէ քրիստոնյայի համար անընդունելի բառապաշար, բնորոշումներ, որոնք մենք այստեղ չենք կրկնի կամ մեջբերի, թեպետ երեկ դա բոլորն էլ լսեցին:

Հիմա՝ բուն ծրագրի ու ծրագրային ելույթի մի քանի առանցքային կետերի մասին՝ զուտ բովանդակային առումով, եթե ընդհանրապես բովանդակության մասին խոսելն այս կառավարության դեպքում ճիշտ է: Փաշինյանը նախ ազդարարեց, թե այլևս «չորրորդ հանրապետությունը» հիմնադրված է, Զինված ուժերում վերջին 11 օրվա մեջ 4-րդ զինծառայողի մահվան (սպանության կամ ինքնասպանության) խորապատկերում հայտարարեց, թե «բանակը դինամիկ զարգանում է»: Նաև ասաց, որ «նոր Սահմանադրության» (որը դեռ մի քանի ամիս պիտի գրվի) նախաբանում ՀՀ Անկախության հռչակագրին հղում չի լինի:

Բայց դա արդեն զարմանալի էլ չէ՝ հաշվի առնելով ինչպես Ալիևի հրապարակային պահանջը նաև այդ մասով, այնպես էլ՝ Փաշինյանի կողմից գործնականում այն ընդունելն ու ավելի վաղ հնչեցնելը:Այսուհանդերձ, հիմնական պահերից մեկը Հայ առաքելական եկեղեցու դեմ ՔՊ-ի առաջնորդի ոտնձգությունները շարունակելու մղումն ու դրան ինստիտուցիոնալիզացված փաթեթավորում տալն է: Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի մղումներն ու դրսևորումները այլևս բարձրացված են «կառավարության ծրագրի» մակարդակ: Մի բան, որ ոչ միայն աբսուրդ է քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած ազգի ու հինականում այդ ազգը ներկայացնող պետության պարագայում, այլև տիեզերական մասշտաբի խայտառակություն է և անջնջելի խարան:Նիկոլ Փաշինյանն իր կառավարության ծրագրում նշում է. «Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար.

1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:

2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:

3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը»:Պարզ ասած՝ Փաշինյանը կառավարության ծրագիր է կազմել այն մասին, որ հեռացնի Ամենայն հայոց կաթողիկոսին: Սա ամենացինիկ և ուղիղ միջամտություն է Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը, Եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպության ինքնավար գործունեությանը: Հանգամանքներ, որ ուղղակիորեն խախտում են Հայաստանի Սահմանադրությունը: Չունի որևէ աշխարհիկ մարմին, թեկուզ տասնապատիկ վարչապետ կամ սուպերվարչապետ կոչվի, Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք: Անկախ այն բանից՝ նման անիրավության դիմողը քանի՞ սաղմոս անգիր կարտասանի, թե չի արտասանի:

Մյուս կողմից՝ կառավարության ծրագրում բացահայտ հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական դրույթներ ներառելը գալիս է ամբողջացնելու այն բռնաճնշումները և հալածանքները, որոնք արդեն շուրջ 2 տարի փաշինյանական իշխանությունը վարում է ՀԱԵ-ի, Վեհափառի և բարձրաստիճան հոգևորականության դեմ:Դա ևս ունի իր խորքային պատճառները. Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ ազգային ամենից ազդեցիկ ու վստահություն վայելող կառույցը (բոլոր հարցումներն են դա վկայում), ՀԱԵ-ն, ցանցային կառույց լինելով, շարունակում է ունենալ իր ազդեցությունը ազգային կյանքի ու հարցերի վրա: Հիմնականներից մեկը՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրա առաջնորդությամբ Հայ առաքելական եկեղեցին չեն ընկրկում ահաբեկումների և բռնաճնշումների առաջ, շարունակում են հետամուտ լինել ազգային շահերին, շարունակում են բարձրացնել Արցախի հայության իրավունքի և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը:Իսկ «Ղարաբաղյան շարժման» էջը փակած հռչակող, Արցախ բառն այլևս արգելված ճանաչող (առնվազն՝ ՔՊ շրջանակում) Փաշինյանի համար դա անընդունելի է:Մի խոսքով, Եկեղեցին խանգարում է, ու այն պետք է քանդել:Այդ խորապատկերում, ի դեպ, «չորրորդ հանրապետության» մասին ազդարարումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «երրորդ հանրապետության» պատմաքաղաքական ժառանգության զրոյացում, ուրացում և թաղում:

Այսինքն, ավիրման հետևողական շղթայի ևս մեկ օղակ:Բայց...«Երրորդ Հանրապետությունը» հռչակվել ու ազդարարվել է հենց Անկախության հռչակագրով, 1990 թվականի այս օրերին, ի դեպ: Իսկ «չորրո՞րդը»... 49 տոկոս ձայն ստացած Փաշինյանի ելույթով: Դրանք կամընտրական տարբեր երևույթներ են:Պարզ է մեկ բան. առաջիկա օրերին ու շաբաթներին սպասվում են փաշինյանական իշխանության կողմից նոր հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իսկ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան նաև քաղաքական դաշտում այդ հարձակումներին դիմակայելու ավելի արդյունավետ տարբերակներ գտնել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում
Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համար
Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման աման
Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո
Կարևոր
Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց
Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը
Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Փաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. Սիբիգա
Քաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան
Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն Սիմոնյան
Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին
Թուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում. օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասին
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին
ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
Կարևոր
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը

Լրացուցիչ նորություններ

...

Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում

«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան

«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է

«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները

«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները

«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է

«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում

«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

«Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը

«Ժողովուրդ». ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել

«Ժողովուրդ». Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է