Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում։
Անձնական տվյալների պաշտպանության մարմնի ստեղծման վերաբերյալ աշխատանքային հանդիպումից լուսանկարներ են հրապարակվել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի էջում, որոնցում երևում է նաև Շուշան Փաշինյանը։
Նշվում է, որ Շուշան Փաշինյանը վերջերս ավարտել է Գերմանիայի Ռոբերտ Բոշ քոլեջը, որից հետո անգլերեն է դասավանդել ընկերուհու ուսումնական կենտրոնում։








