Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։
Հրամանագրում նշվում է, որ որոշումն ընդունվել է վարչապետի առաջարկությամբ՝ Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի հիման վրա։
Նշանակումից հետո Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Շնորհակալ եմ վստահության համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին»։








