Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ)


Հայ հանդիսատեսի ամենասիրելի դերասաններից և երգիչներից մեկը՝ Ավո Ադամյանը, այս հեռուստասեզոնին կրկին կհայտնվի էկրաններին նոր, հուզիչ և դրամատիկ հեռուստասերիալով, որը կհեռարձակվի USArmenia հեռուստաալիքով և հասանելի կլինի նաև աշխարհի տարբեր երկրներում՝ Armflix հարթակի միջոցով։


Անցած տարի USArmenia-ի ստեղծագործական թիմը, պրոդյուսեր Գոհար Գրիգորյանի գլխավորությամբ, Լոս Անջելեսում նկարահանել էր 10-սերիանոց «Սիրուց հետո..» հեռուստասերիալը՝ Ավո Ադամյանի մասնակցությամբ։ Նախագիծն այժմ գտնվում է հետարտադրական վերջին փուլում։ Այս օրերին իրականացվում է գունային մշակումը (Color Grading), որից հետո սերիալը լիովին պատրաստ կլինի հեռարձակման։


Հեռուստադիտողները կկարողանան վայելել «Սիրուց հետո..» սերիալը սեպտեմբերի 10-ից՝ USArmenia-ի եթերում, պաշտոնական YouTube ալիքում, ինչպես նաև Armflix նոր սթրիմինգային հարթակում։


Սակայն սա դեռ ամենը չէ։ «Սիրուց հետո...» սերիալից անմիջապես հետո նույն ստեղծագործական թիմը կմեկնարկի Ավո Ադամյանի մասնակցությամբ նոր՝ 32-սերիանոց մեծ հեռուստանախագծի նկարահանումները, որոնք կսկսվեն 2026 թվականի հոկտեմբերին Լոս Անջելեսում։

USArmenia-ի և Գոհար Գրիգորյանի ստեղծագործական թիմի բոլոր համատեղ նախագծերը մշտապես գրանցել են բարձր վարկանիշներ՝ թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ USArmenia-ի պաշտոնական YouTube ալիքում, որտեղ յուրաքանչյուր նախագիծ հավաքում է հարյուր հազարավոր դիտումներ։ Ստեղծագործական թիմը վստահ է, որ նոր սերիալը ևս կարժանանա նույն մեծ հաջողությանը։


Գոհար Գրիգորյան


«Ես անչափ հպարտ եմ, որ կարողացանք կյանքի կոչել այս նախագիծը։ Այս անգամ մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձրել յուրաքանչյուր մանրուքի։ Նկարահանումներն իրականացվել են ARRI կինոխցիկներով և այնպիսի տեխնիկական համակարգերով, որոնք լայնորեն կիրառվում են Հոլիվուդի կինոարտադրության մեջ։ Այդ պատճառով հետարտադրական փուլը մի փոքր ավելի երկար է տևում, սակայն վստահ եմ՝ հեռուստադիտողները կգնահատեն տարբերությունը։ Մեր գլխավոր նպատակը եղել է հայկական հեռուստադիտողին մատուցել միջազգային մակարդակի որակ»,– նշում է նախագծի պրոդյուսեր Գոհար Գրիգորյանը։


Ավո Ադամյան


«Գոհարն ու իր ամբողջ թիմը պարզապես փայլուն են։ Նրանց կազմակերպված աշխատանքի շնորհիվ նույնիսկ իմ չափազանց հագեցած գրաֆիկի պայմաններում կարողացանք հանգիստ և բարձր մակարդակով իրականացնել նկարահանումները Լոս Անջելեսում։ Գոհարը մշտապես հոգ է տանում ոչ միայն նկարահանումների կազմակերպման և ժամանակացույցի մասին, այլև մեծ ուշադրություն է դարձնում իմ կերպարին, որն արդեն տարիներ շարունակ հանդիսատեսի կողմից սիրված է դարձել։


Ամենահետաքրքիրը այն է, որ երբեմն նույնիսկ համերգների ժամանակ մարդիկ ինձ դիմում են իմ հերոսների անուններով։ Դա շատ զվարճալի է, բայց նաև մեծ հաճույք է պատճառում, որովհետև նշանակում է՝ մարդիկ իսկապես սիրել են այդ կերպարներին։


Անհամբեր սպասում եմ, որ հանդիսատեսը սեպտեմբերին տեսնի մեր նոր սերիալը, իսկ հոկտեմբերին արդեն սկսենք հաջորդ՝ շատ մեծ և հետաքրքիր նախագիծը»։


Նոր հեռուստասերիալը խոստանում է հանդիսատեսին ներկայացնել հուզիչ պատմություն, բարձրակարգ կինեմատոգրաֆիա և այն որակը, որով արդեն հայտնի են դարձել USArmenia-ի և Գոհար Գրիգորյանի համատեղ նախագծերը։ Ստեղծագործական թիմը վստահ է, որ «Սիրուց հետո...» սերիալը կդառնա այս հեռուստասեզոնի ամենասպասված հայկական հեռուստանախագծերից մեկը։

Լրահոս

Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

Վթար է․ գազ չի լինելու

Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)

Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ)

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է