Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ

Հուլիսի 23-ին Երևանում՝ «Դիալոգ» կազմակերպության մշակութային կենտրոնում, առաջին անգամ ներկայացվեց Թբիլիսիի «Օբվոդնի պերեուլոկ» թատերական ստուդիայի «Հարևաններ» կատակերգական պիեսը, որի հեղինակն է Արտյոմ Գրիգորենցը։

Ներկա էին Մոսկվայում գործող «Դիալոգ» ՀԿ հիմնադիր ու նախագահ Յուրի Նավոյանը, որի աջակցությամբ էլ կայացավ պիեսի ներկայացումը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, մշակութային գործիչներ, թատերասերներ, հյուրեր։

 

Ներկաներին ողջունեց Ա․ Գրիգորենցը՝ կարևորելով այն, որ թբիլիսյան թատրոնը հանդես է գալիս Երևանում։

Բեմում հանդես եկան Դաիլդա Լետոդիանին, Իրինա Գրիգորյանը և Ալեքսեյ Բախոլդինը։

 

Ներկայացումը բեմադրել է հեղինակը՝ ժողովրդական թատրոնի ձևաչափով, իր մասնավոր թբիլիսյան «Օբվոդնի պերեուլոկ» թատերական ստուդիայում, որը գտնվում է Թբիլիսիի պատմական թաղամասում՝ հայ դասական գրող Նար-Դոսի բնակարանի հարևանությամբ։ Նար-Դոսի հետ ընկերություն է արել Ա. Գրիգորենցի պապը։

Հայտնի է, որ Թիֆլիսում (Թբիլիսի), որպես Ռուսական կայսրության Կովկասի վարչական կենտրոն, XIX դարի սկզբից բուռն զարգացում էր ապրում հայկական մշակույթը, որի անբաժանելի մասն են այստեղ ձևավորված հայկական թատերական ավանդույթները։

Արտյոմ Գրիգորենցը և նրա բազմազգ թիմը այդ հարուստ ժառանգության կրողներն են և իրենց գործունեությամբ ակտիվորեն զարգացնում են միջմշակութային երկխոսությունը։

 

Արդի թեմաներով երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ։ Օրինակ՝ վեճի առիթ է դառնում կոշկակարի շունը, որի բարձր հաչոցը խանգարում է հարևանուհուն։ Վերջինս առաջարկում է շան փոխարեն ակվարիումով ձուկ պահել, որը հանդարտեցնում է նյարդերը։ Հանդես է գալիս նաև կենցաղսպասարկման՝ տվյալ դեպքում գազի գրասենյակի ներկայացուցիչ-տեսուչը՝ իր «բարձրությամբ»։

Արտաքուստ թեթև լինելու հետևում թաքնված են փոխըմբռնման և մարդկային հաղորդակցության իմաստի վերաբերյալ խոր փիլիսոփայական մտորումներ։

Ներկայացումից հետո հյուրերի այցը Երևան կարևորեցին Յու․ Նավոյանը և Հ․ Ղազանչյանը։ Նման միջոցառումները նաև կարող են լինել երկխոսություն հայ և վրաց, նաև այլ ժողովուրդների միջև, բարեկամական կապ։

«Դիալոգ» կազմակերպության կարևոր առաքելություններից մեկն էլ ժողովուրդների բարեկամությունն է։

Նշենք՝ «Դիալոգ»-ի աջակցությամբ այսօր Երևանում վերակազմավորվել ու գործում են արցախյան մի քանի մշակութային խմբեր, որոնց ներկայացուցիչները նույնպես ներկա էին դահլիճում, տպագրվում են գրքեր։

 Զոհրաբ Ըռքոյան

Լրահոս

Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

Վթար է․ գազ չի լինելու

Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)

Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ)

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է