Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթե վերահսկողություն չլինի, մարդիկ կհիասթափվեն. Անուշ Պողոսյանը` առողջապահության ապահովագրության մասին

Եթե վերահսկողություն չլինի, մարդիկ կհիասթափվեն. Անուշ Պողոսյանը` առողջապահության ապահովագրության մասին

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի առաջին կիսամյակում հասել է շուրջ 1,8 միլիոնի։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը սա ներկայացնում է որպես համակարգի ընդլայնման և քաղաքացիների վստահության աճի ցուցանիշ։


Սակայն թվերի աճին զուգահեռ աճում է նաև քաղաքացիների դժգոհությունների թիվը։ Քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել համավճարների, երկար հերթերի, սպասարկման խնդիրների և ծառայությունների մատչելիության վերաբերյալ խնդիրներն: Այս ամենի ֆոնին հակասական պատկեր է ձևավորվում. մի կողմից՝ համակարգն ընդգրկում է ավելի շատ մարդկանց, մյուս կողմից՝ հասարակության շրջանում մի շարք խնդիրներ են ի հայտ գալիս։ 


Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը Euromedia24TV-ի հետ զրույցում զգուշացրեց` եթե պետությունը չուժեղացնի վերահսկողությունը, կկորցնի հանրութան վստահությունը:


«Սա ի սկզբանե կարևոր ռեֆորմ էր, և մարդիկ իսկապես մեծ հավատով ու հույսով սկսեցին օգտվել ապահովագրությունից: Բայց, եթե քաղաքացին ամեն քայլափոխի բախվում է խնդիրների, ամենավատ հետևանքը լինելու է նրա հիասթափությունը»,- ասաց նա։


Փորձագետի խոսքով՝ արդեն այսօր բազմաթիվ բողոքներ են ստացվում համավճարների վերաբերյալ։ Ընդ որում, խոսքը միայն մեծահասակների մասին չէ։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ անգամ մինչև 18 տարեկան երեխաների բուժօգնության համար հիվանդանոցներում փորձել են համավճար պահանջել, ինչը հակասում է գործող կարգավորումներին։


Պողոսյանի գնահատմամբ՝ այսօր դեռ վաղ է ասել՝ արդյո՞ք ապահովագրությունը ծառայում է իր հիմնական նպատակին, թե ոչ: Միևնույն ժամանակ նա փաստեց` համակարգի գործարկման առաջին ամիսներին մեծ թվով վիրահատություններ են իրականացվել՝ առանց կարիքի գնահատման։


«Շատ դեպքերում վիրահատություններ են կատարվել պարզապես այն պատճառով, որ քաղաքացին դիմել է։ Հրատապության աստիճանը պատշաճ չի գնահատվել, ինչի հետևանքով այսօր արդեն բյուջետային խնդիրների մասին է խոսվում»,- ընդգծեց փորձագետը։


Նրա համոզմամբ՝ խնդրի լուծման մեկ ճանապարհ կա․ պետք է խստացվի վերահսկողությունն։ Ըստ նրա՝ կառավարությունը պետք է ոչ միայն օրենսդրական կարգավորումներ իրականացնի, այլև խիստ վերահսկի բուժհաստատությունների աշխատանքը, որպեսզի բժշկական օգնությունը տրամադրվի ճիշտ պացիենտին, ճիշտ ժամանակին:


Սակայն խնդիրները միայն ֆինանսավորման կամ վերահսկողության տիրույթում չեն։


Պողոսյանը հիշեցրեց, որ մինչև համակարգի գործարկումը զգուշացրել էր՝ առողջապահական համակարգը պատրաստ չէ նման լայնածավալ բարեփոխման։


«Սխալ է իրականացվել բժշկական կարողությունների գույքագրումն: Ամենամեծ խնդիրներից են հերթերը, ինչպես նաև հրատապության սխալ գնահատումը, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ վտանգել մարդու կյանքը»,- ընդգծում է նա։


Փորձագետը վստահ է, որ իրավիճակը հնարավոր է փոփոխել, եթե պատկան մարմինները լսեն մասնագիտական հանրույթի առաջարկները և գործարկեն համակարգի` արդեն ընդունված բացերը վերացնելու մեխանիզմներ։


Այս ամենի համատեքստում հարց է առաջանում՝ ինչո՞ւ իշխանությունները շտապեցին կյանքի կոչել առողջապահության ապահովագրության բարեփոխումը, որի պատրաստ չլինելու մասին բազմիցս զգուշացներ եղել են մասնագետների կողմից:


Պողոսյանի պատասխանը միանշանակ էր։


«Բոլորի համար պարզ էր, որ սա կապված էր նախընտրական գործընթացների հետ։ Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը 2021 թվականի նախընտրական խոստումներից էր, և իշխանությունը պետք է այն հասցներ իրականացնել մինչև 2026 թվականը։ Սա պետք է դառնար առաջիկա քարոզարշավի գլխավոր ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, ինչին էլ ականատես եղանք»,- եզրափակեց նա։


Լրահոս

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում
Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»
Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»
Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում
Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Վթար է․ գազ չի լինելու

Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)

Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ)

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է