Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ուկրաինայի հարցն առևտրի առարկա կդառնա․ քաղտեխնոլոգը՝ Թրամփի հաղթանակից հետո ռուս-ուկրաինական պատերազմի ելքի մասին

ԱՄՆ նախագահի 47-րդ ընտրություններում Հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը լրիվ սպասելի էր։ Այս կարծիքը Euromedia24.com-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։«Այստեղ պիտի հաշվի առնել այն հանգամանքը, որ երկրում տնտեսական և ներգաղթյալների խնդիրն էականորեն բարդացել է, ինչը մեծ հարված է ԱՄՆ-ին։ Կա նաև մի հանգամանք՝ իրականում Թրամփը պիտի բերվեր այս պաշտոնին, որ արտաքին քաղաքականությունում որոշակի խնդիրներ լուծեր, որոնք Քամալա Հարիսը չէր կարող լուծել»,- ասաց Բադալյանը՝ համարյա կրկնելով այն վարկածը, որ իշնխանության փոխանցում է եղել ԱՄՆ-ում։

«Դեմոկրատները սկզբից առաջադրեցին մարազմատիկ Ջո Բայդեն թեկնածությունը, որը տարիքի հետ կապված խնդիրներ ուներ, հետո նրան հանեցին ու դրեցին փոխնախագահ Քամալա Հարիսին։ Փոխնախագահի միակ առավելությունն իր շքեղ ծիծաղն էր։ Ուրիշ որևէ առավելություն նա չուներ» ,- ընդգծեց քաղտեխնոլոգը։ Այն, որ սոցհարցումներով է ստեղծվել այնպիսի պատկեր, որտեղ գրեթե զուգահեռ պայքար էր տարվում Թրամփի և Հարիսի միջև․ վստահ է քաղտեխնոլոգը։ «Նկարագրություն տվեցին, որ իբրև թե հավասար պայքար է գնում, և Հարիսի հաղթանակից 5 է պակաս։ Սրանով էլ մարդկանց դրդեցին, որ ընտրության գնան ու ընտրեն Թրամփին ու ամենակարևորը՝ հավատան, որ հենց իրենք՝ ամերիկացիները Թրամփին ընտրեցին նախագահի պաշտոնում» ,- նշեց նա։

Նախագահական ընտրությունների ընտրապայքարում Թրամփը բազմիցս պնդել է, որ նախագահ դառնալու դեպքում արագ կկարգավորի ռուս-ուկրաինական հակամարտությունն ու կդադարեցնի պատերազմները: Բադալյանն այս մասին հակառակ կարծիքն ունի։ Այստեղ Ուկրաինայի հարցն առևտրի առարկա է դառնալու։

«Նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ մտքեր կարող են հնչել, բայց իրականություն վերադառնալու ժամանակ դրանք կարող են հօդս ցնդել ու հակառակն արվել։ Այս ամենի համատեքստում ռուսական կողմից այլ պահանջներ են ներկայացվում։ Եթե ռուսական կողմը ստանա իր ուզածն, ապա կդադարեցվի պատերազմը։ Եթե չստացավ, ապա ռազմական գործողությունները կշարունակվեն, ռուսական կողմն առաջ է գնալու» ,- նշեց քաղտեխնոլոգը՝ շեշտելով՝, որ այս պահին ռուսները լուրջ հաջողություններ են գրանցում ռազմի դաշտում, նոր տարածքներ գրավում։

«Բոլոր շրջանառվող թեզերը, թե Թրամփի ընտրվելուց հետո ավարտվելու է ռուս-ուկրաինական հակամարտությունը, սխալ ենթադրություն է։ ԱՄՆ-ն այս հակամարտության վրա 160 միլիարդ դոլար գումար է ներդրել (զենք-զինամթերք, ռազմատեխնիկա, զինվորական պատրաստվածություն և այլն,- խմբ․)։ Այս պարագայում ինչպե՞ս կարող է ասել՝ Ռուսաստան, այդ 160 միլիոնը քեզ նվեր» ,- ասաց Բադալյանը։ Ոչ ոք չգիտի, թե աշխարհաքաղաքական ինչ փոփոխություններ կլինեն Թրամփի իշխանության գալուց հետո․ ասում է քաղտեխնոլոգը։ Ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ում միանձնյա որոշումներ չեն կայացվում։

«Հայաստանում մեկը կար չէ՞, որ ասեց՝ Արցախի քաղաքականությունը 0-ից եմ սկսում ու արդյունքում տեսան՝ ինչ եղավ։ Ամերիկան այդ երկիրը չէ։ Այնտեղ ինստիտուտներ կան, խորքային, բազմաշերտ կառավարումով պետություն է։ Մեկ այլ կարևոր կետ էլ կա․ Թրամփը լրիվ նոր թիմ պիտի ձևավորի, լրիվ նոր մարդկանց պաշտոններում նշանակի»։Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու և հետագան կանխատեսելու համատեքստում պետք է կարևորել մեր հարևան Իրանի գործոնը․ ընդգծեց քաղտեխնոլոգը։

«ԻԻՀ-ի թուլացման պարագայում, մենք տուժելու ենք, որովհետև Ադրբեջանը մտնելու ու «վերցնելու է» Սյունքի ու Վայոց ձորի մարզերը, տեղաբնակներին էլ քշելու են իրենց բնօրրանից։ Գրավված տարածքներում թշնամին ադրբեջանցիներով է բնակեցնելու։ Սևանի կողմից էլ է մտնելու ու Վարդենիսի կողմից գրավի Սևանա լիճը, ինչի դեպքում Սևանա լճում լողալու մասին կարող ենք մոռանալ» ,-շեշտեց նա։

Քաղաքագետն ավելի հեռահար ժամկետի համար չի շտապում դատողությունների անել, ասում է՝ պետք է դեռ սպասել՝ Թրամփն ու՞մ կնշանակի Պետքարտուղարի պաշտոնում, եւ ովքեր կնշանակվեն Ազգային անվտանգության հարցով խորհրդական, ՊՆ և Կենտրոնական հետախուզական վարչության պետի պաշտոններում։

Լրահոս

Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը

Լրացուցիչ նորություններ

...

Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի

Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան

Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան

Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին

ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ

ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը

Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից

Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն

Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան

Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում

Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար

Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ

ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում

Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները

Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել

Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը

ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի

Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է