ԵՄ-ն նախատեսում է ազատել Եվրամիություն հայկական արտահանման 80%-ը մաքսատուրքերից, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մենք առաջարկում ենք այսպես կոչված ինքնավար առևտրային մեխանիզմներ։ Սա նշանակում է Եվրամիություն հայկական արտահանման մոտավորապես 80%-ի ազատականացում։
Սա նշանակում է, որ մեզ հետ ձեր առևտրի 80%-ը կլինի առանց մաքսատուրքի», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նա կարծում է, որ սա կարող է օգնել վերաուղղորդել այն ապրանքները, որոնք ներկայումս մեծապես կախված են ռուսական շուկայից, դեպի 450 միլիոնանոց ԵՄ միասնական շուկա։
«Այս մեխանիզմը կբացի դուռը դեպի Եվրոպա Հայաստանի թարմ գյուղատնտեսական արտադրանքի, բանջարեղենի, մրգերի և օրգանական արտադրանքի գրեթե 99%-ի, ինչպես նաև ձեր խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 90%-ի համար», - ասել է ֆոն դեր Լայենը։








