Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան:
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։








