Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը նվազել է մինչև 957 միլիարդ դոլար՝ կորցնելով իր տրիլիոնատիրոջ կարգավիճակը, ըստ Bloomberg Billionaires Index (BBI)-ի: Ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի գների հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժնեմասեր ունեն:
Վերջին փոփոխությունների արդյունքում գործարարի կարողությունը նվազել է 118 միլիարդ դոլարով: Հունիսի 12-ին Մասկը դարձավ պատմության մեջ առաջին տրիլիոնատերը՝ շնորհիվ SpaceX-ի նախնական հանրային առաջարկի (IPO): Ընկերությունը IPO-ի միջոցով ներգրավել է ռեկորդային 75 միլիարդ դոլար:
IPO-ից առաջ Մասկի կարողությունը գնահատվում էր 750 միլիարդ դոլար:








