Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասը կանցնի՞ ՌԴ-ի հսկողության տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները, կրկին նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը։

Շատ փորձագետներ վստահ են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներն իրենց ազդեցությունն են ունենալու ընդհանրապես աշխարհաքաղաքական վիճակի, այդ թվում՝ Հարավային Կովկասում և ՀՀ-ում ստեղծված ստատուս-քվոյի վրա։ 

«Փաստի» հետ զրույցում ամերիկագետ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ Թրամփի պաշտոնավարման առաջին չորս տարին տեսել ենք այս տարածաշրջանի նկատմամբ պասիվ քաղաքականություն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է:

«Միացյալ Նահանգները գոնե վերջին չորս տարին այստեղ ակտիվ աշխատել է, ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայադրբեջանական բանակցություններում:

Չեմ կարծում, որ Թրամփն ընդհանրապես մեզանով չզբաղվի, ինչպես չէր զբաղվում չորս տարի առաջ՝ իր նախագահության օրոք: Որոշակի ակտիվություն կարող է լինել այս ուղղությամբ՝ մասնավորապես պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իր շրջապատում հիմա կան մարդիկ, որոնք հայկական խնդիրներին քաջատեղյակ են, գիտեն ընդհանրապես, թե որտեղ է, այսպես ասենք, Հայաստանը, ինչ խնդիրներ ունի և այլն»,-ասում է նա: 

Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը, որը հայտնի է իր վերլուծություններով:

Ըստ հեղինակների, Թրամփի համար առաջնահերթություն են լինելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ուկրաինական պատերազմն ու Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները։

«ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ իր համար առաջնահերթ են լինելու պատերազմների դադարեցումն աշխարհում։Ուկրաինական պատերազմի ավարտը նշանակելու է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում նոր էջ՝ աշխարհի նոր բաժանում՝ գեոպոլիտիկ ազդեցության գոտիների»,- նշված է հոդվածում: 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նշվում է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն տարիներ շարունակ վարում են հակառուսական արտաքին քաղաքականություն՝ ցանկանում են սառեցնել բոլոր ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

«ԱՄՆ-ի համար ՌԴ-ն շարունակելու է հանդիսանալ գեոպոլիտիկ մրցակից, սակայն Վաշինգտոնի համար թիվ մեկ հակառակորդը Չինաստանն է և Չինաստանի աճող հզորությունը։

Թրամփը ցանկանալու է չսրել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ հույս ունենալով, որ ՌԴ-ն՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո կարող է վերականգնել կապերը ԵՄ-ի, Արևմուտքի հետ և չգնալ Չինաստանի հետ ավելի սերտ ռազմա-քաղաքական դաշինքի։ 

Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ. ԱՄՆ-ն թույլ է տալու ՌԴ-ին ավելի խոր ինտեգրացիայի գնալ հետխորհրդային երկրների հետ, և ՀՀ-ն այս պայմաններում հայտնվելու է ռուսական ազդեցության գոտում։

Վրաստանում ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Վրաստանը չի ցանկանում կրկնել Ուկրաինայի ճակատագիրն ու դառնալ հակառուսական պլացդարմ։

Վրաստանն ու Ադրբեջանն անցնում են ռուսական ազդեցության գոտի՝ այս պահին Ադրբեջանն ունի խոր տնտեսական, էներգետիկ, քաղաքական կապեր Մոսկվայի հետ, Վրաստանը վերականգնում է ՌԴ-ի հետ կապերը՝ չնայած Արևմուտքի բողոքներին, իսկ այս ստատուս-քվոյում Փաշինյանին և ՔՊ-ին ոչինչ չի մնում, քան վերադառնալ Մոսկվայի հետ խորը դաշնակցային կապերի վերահաստատմանը։ 

Այլ պարագայում Փաշինյանն ու թիմը պետք է հրաժարական տան և ՀՀ-ում իշխանության գան ռուսամետ ուժեր, ինչպես դա եղավ Վրաստանում»,-կարծում են հեղինակները։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում սպասվում է որոշակի ջերմացում. Ուկրաինայի ճակատագիրն որոշվելու է Պուտին-Թրամփ բանակցություններում, ինչն էլ ազդելու է Հարավային Կովկասի և ՀՀ-ի ապագայի վրա։

ԱՄՆ-ն Մոսկվային կարող է խոստանալ չփորձել հետխորհդային տարածքներից ստեղծել հակառուսական պլացդարմներ, իսկ այդ պարագայում Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունն ու ՔՊ-ի՝ ՌԴ-ի դեմ ուղղված քարոզչությունն այլևս ակտուալ և պահանջված չեն լինելու Վաշինգտոնում։

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ