Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հունիսի 14-ի սպասումը․ ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ընդդիմադիր ճամբարում հետընտրական հիմնական տրամադրությունը շարունակում է մնալ սպասողական. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հունիսի 14-ին հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները։Սպասման գլխավոր թեման ԲՀԿ-ի ճակատագիրն է։ Կուսակցությանը խորհրդարան անցնելու համար պակասում է մոտ 70 ձայն, և այժմ իրականացվող վերահաշվարկը պետք է հստակեցնի՝ այդ ձայները գտնվում են, թե ոչ։

Եթե ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը, ապա Ազգային ժողովում ընդդիմադիր դաշտի պատկերն ամբողջությամբ կփոխվի։Հիշեցնենք, որ խորհրդարանն ընտրում կամ նշանակում է հետևյալ բարձրագույն պաշտոնատար անձանց՝ պատգամավորների փակ, գաղտնի քվեարկությամբ.ՀՀ նախագահ,ՀՀ վարչապետ, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ և նախագահ, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամներ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ և նախագահ, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներ, ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ և խորհրդի անդամներ, ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ և անդամներ, ՀՀ գլխավոր դատախազ։

Այսինքն՝ ԲՀԿ-ի խորհրդարան մտնելու պարագայում ՔՊ-ն շատ օրենքներ ընդունելու համար պետք է ընդդիմության դուռը գնա։ Թերևս դրա համար արդեն քրեական հետապնդում հարուցվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ և թույլ չտվեցին լքել երկիրը՝ մեկնել հանգստի։«Հայաստան» դաշինքը՝ ավելի կողմնորոշվածԱյս ընդհանուր անորոշության պայմաններում առավել հստակ դիրքորոշում ունի «Հայաստան» դաշինքը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ դաշինքի առաջնորդը ավելի շատ հակված են չվերցնել պատգամավորական մանդատները՝ ամբողջական պատասխանատվությունը երկրի կառավարման արդյունքների համար թողնելով «Քաղաքացիական պայմանագրի» վրա։ Միաժամանակ, վերջնական որոշումը դեռ չի հրապարակվել, քանի որ, ինչպես հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասնական դիրքորոշում կձևավորեն։ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ, չնայած Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ ունեցած վերապահումներին, ընդդիմությունը պատրաստվում է դիմել ՍԴ՝ ընտրական գործընթացի վերաբերյալ իրավական հարցերը վիճարկելու համար։«Ուժեղ Հայաստանը»՝ երկընտրանքի մեջԱվելի բարդ իրավիճակում է հայտնվել քաղաքական դաշտի նոր խաղացողը՝ «Ուժեղ Հայաստանը»։

Մինչ այս պահը կուսակցության թիմի անդամները չեն հանդիպել առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։ Միայն Նարեկ Կարապետյանն է շփվում հորեղբոր հետ, իսկ պատգամավոր ընտրված և չընտրված թեկնածուները հիմնականում խմբերով հանդիպում են միմյանց հետ և քննարկում ստեղծված իրավիճակը։ArmLur.am-ի տեղեկություններով՝ կուսակցության ներսում ձևավորվել են երկու մոտեցումներ։ Ցուցակի հետնամասում գտնվող այն անդամները, ովքեր պատգամավոր չեն ընտրվել, հիմնականում հորդորում են մանդատները չվերցնել և այդպիսով չլեգիտիմացնել Փաշինյանի կառավարումը։ Իսկ ամենակարևորը՝ 5 տարի չհայտնվել ծեծվողի, հալածվողի ու թիրախավորվողի վիճակում։

Իսկ նրանք, ովքեր ընտրվել են պատգամավոր, առավել մարտական տրամադրվածություն ունեն։ Այդ թևը պնդում է, որ անհրաժեշտ է գնալ խորհրդարան, ներսից պայքարել «ռեժիմի դեմ», խնդիրներ ստեղծել Փաշինյանի կառավարության համար և օգտագործել խորհրդարանական ամբիոնը որպես քաղաքական պայքարի հարթակ։Հիշեցնենք, որ ցուցակի առաջնորդ Նարեկ Կարապետյանը, բացի ԲՀԿ-ի ճակատագրի որոշմանը սպասելուց, հրապարակավ բավականին ուշագրավ կանխատեսում է արել՝ հայտարարելով, որ հնարավոր կլինի «գողանալ» կամ իրենց կողմը տանել 8 ՔՊ-ական պատգամավորների։Հալածանքի մանդատներիԱյսպիսով, ընդդիմադիր անցողիկ շեմը հաղթահարած ուժերի մոտ դեռ լռություն է։

Մինչդեռ ընդունված է, որ պետք է հայտարարեին՝

1. լեգիտի՞մ են եղել ընտրությունները, թե ոչ,
2. ընդունում են ընտրությունների արդյունքները, թե ոչ,
3. վերջնահաշվարկից հետո նոր հայտարարեն իրենց բոլոր քայլերի մասին։

Բայց ոչինչ չի հայտարարվել։Ծանր ու բարդ որոշման առաջ են կանգնած ընդդիմադիր ուժերը՝ մանդատները վերցնե՞լ, գնալ խորհրդարան և առաջիկա հինգ տարիներին այսօրվա ընդդիմության նման թիրախավորվել, քննադատվել, ծեծվել ու քաղաքական ճնշումների ենթարկվել, թե՞ հրաժարվել մանդատներից։ Բայց մանդատներից հրաժարվելն էլ այնքան հեշտ չէ, որքան առաջին հայացքից կարող է թվալ։

Դրա համար «Ուժեղ Հայաստան» դաշինքի 150 հոգանոց ցուցակի բոլոր անդամները պետք է ԿԸՀ ներկայացնեն հրաժարականի դիմումներ, նույնը՝ «Հայաստան» դաշինքի 134 անդամները, իսկ եթե վերահաշվարկից հետո ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը, ապա նաև կուսակցության 150 թեկնածուները։ Կկարողանա՞ն քաղաքական ղեկավարները ազդել բոլորի վրա և ապահովել միասնական որոշում՝ դժվար է ասել։ Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությունն ամբողջությամբ վստահ չէ սեփական ցուցակներում ներգրավված բոլոր անձանց վրա, և հենց այդ պատճառով էլ նախկինում մանդատներից հրաժարվելու օրակարգերը, որպես կանոն, մինչև վերջ չեն սպասարկվել։ Գուցե լինեն ընդդիմադիրներ, ովքեր ՔՊ-ի կողմը կանցնեն։ Չմոռանանք, որ Գեղամ Նազարյանը՝ զոհված Աբգարի հայրը, ընդդիմադիր լոզունգներով ԱԺ մտավ, հիմա ՔՊ-ի աջակիցն է դարձել»։

Լրահոս

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է
Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար
ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը
Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին
Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը
Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց
Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար
Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին
Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և Հնդկաստան
Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը
«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքում
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ
WSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը
Բագան. հազարավոր տաճարների հովիտը

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»