Զախարովա. Արևմուտքի գլխավոր վախը սեփական սխալների ընդունումն է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արևմտյան երկրները խուսափում են ընդունել իրենց նախկին որոշումների և գործողությունների հետևանքները։ Այդ մասին նա խոսել է «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
Զախարովայի խոսքով՝ մի շարք դեպքերում խոսքը վերաբերում է այնպիսի որոշումների, որոնք, իր գնահատմամբ, հանգեցրել են այլ պետությունների ինքնիշխանության խախտման և միջազգային լարվածության աճի։ Նա նշել է, որ նման սխալների ընդունումը քաղաքական տեսանկյունից բարդ է արևմտյան երկրների համար։
Որպես օրինակ ռուս դիվանագետը հիշատակել է նաև Իրանի հետ կապված դեպքերից մեկը՝ պնդելով, որ տեղի ունեցածի համար սկզբնական շրջանում պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն չի եղել։ Նրա խոսքով՝ նման մոտեցումները շարունակում են ազդել միջազգային հարաբերությունների վրա։








