Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է, Պապիկյանը՝ թաքնվում. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայկական բանակի խորհրդանիշի փոփոխությունը հերթական անգամ իրականացվել է փակ դռների հետևում՝ առանց հանրային քննարկման, առանց մասնագիտական կարծիքների ներկայացման և առանց որևէ պաշտոնական բացատրության։ Սա ՊՆ Սուրեն Պապիկյանի ինքնիրավչության վարքի դրսևորումն է, որն անթույլատրելի է ամենազգայուն կառույցի ղեկավարի կողմից։Խոսքը բանակի գերբի մասին է, որի նոր տարբերակում այլևս բացակայում է խաչը՝ այն կարևոր խորհրդանիշը, որը տարիներ շարունակ եղել է հայկական զինուժի ինքնության և պատմական ժառանգության բաղկացուցիչ մասը։«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Պաշտպանության նախարարությունից պարզել՝ երբ է փոխվել բանակի գերբը, ինչ իրավական կամ մասնագիտական հիմնավորմամբ է դա արվել, և հատկապես՝ ինչու է հանվել խաչը։ Սակայն Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունից որևէ հստակ պատասխան չեն տվել։ «Ժողովուրդին» փոխանցել են միայն, որ թեմային կանդրադառնան «մայիսի 28-ից հետո»։Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց՝ ինչո՞ւ բանակի նման կարևոր խորհրդանիշի փոփոխությունը նախապես չի ներկայացվել հանրությանը։ Ինչո՞ւ հասարակությունը փաստի առաջ է կանգնում արդեն կատարված փոփոխությունից հետո։

Եթե խոսքը պետական խորհրդանիշի վերափոխման մասին է, ապա առնվազն ակնկալելի էր բաց և թափանցիկ գործընթաց՝ հանրային քննարկումներով, պատմաբանների, հերբագետների, եկեղեցու և զինվորական շրջանակների մասնակցությամբ։Փոխարենը՝ ստացվում է, որ իշխանությունը հերթական անգամ կարևոր որոշում է կայացրել ինքնագլուխ՝ հանրությունից թաքուն։

Առավել ուշագրավ է հենց խաչի անհետացման հանգամանքը, քանի որ հայկական բանակի խորհրդանիշներում քրիստոնեական և ազգային տարրերը միշտ ունեցել են ոչ միայն պատմական, այլև արժեքային նշանակություն։«Ժողովուրդ»-ը նկատեց, որ Երևանի Հանրապետության հրապարակում արդեն կախված են «Հանրապետության օր» գրությամբ մեծ պաստառներ, որոնց վրա ՀՀ Զինված ուժերի զինանշանին նմանվող ենթադրյալ նոր խորհրդանիշն է պատկերված։

Այդ նոր տարբերակում, իհարկե, կա ՀՀ եռագույնը, դրա վրա՝ ՀՀ քարտեզը, որը ՔՊ-ականների նախընտրական կրծքերն է հիմա զարդարում, կա նաև արծիվ՝ մի ձեռքում սուր, մյուսում՝ խաչ։Սակայն ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում այս պահին առկա զինանշանի տարբերակի վրա պատկերված է ՀՀ դրոշը՝ առանց քարտեզի, ինչպես նաև արծիվ, որը բազմած է խաչապատկեր վահանի վրա, իսկ սուրը՝ պատյանի մեջ է։

Հիմա Պապիկյանն իր ճաշակով փոխել է մեր ազգային բանակի զինանշանը ու հարկ չի համարում անգամ պարզաբանել՝ ինչու, ինչպես և երբ»։

Լրահոս

Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը
Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել
Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ
Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին
Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ)
Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի
Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել
BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ)
«Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը
Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար)
Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար
Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է
Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում