Կիևի ռեժիմի նեոնացիզմը չափազանց վտանգավոր է Եվրոպայի համար, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ըստ էության, Եվրոպայի կենտրոնում տեղի է ունենում նացիստական հանցագործների և համագործակիցների պաշտոնական, պետական մակարդակով հերոսացում։
Ես չգիտեմ՝ եվրոպական մայրաքաղաքներում դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ, բայց մեզ դա ընդհանրապես դուր չի գալիս», - լրագրողներին ասել է նա։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը ցուցադրում է իր էությունը, իր «շագանակագույն գույնը»։ «Եվ սա ևս մեկ անգամ ընդգծում է հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման հիմնավորվածությունն ու ճիշտությունը», - հավելել է Պեսկովը։








