Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քարոզարշավից առաջ Խաչատուրյանը Փաշինյանին հաջողություն է մաղթել. «Ժողովրդավարությունը հաղթելու է»


Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։Հաղորդագրությունում նշված է.«Վարչապետը տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով մայիսի 8–ից կգտնվի արձակուրդում։ «Այն կընդհատվի միայն մայիսի 28-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունեմ, այդ պարտականությունները կատարեմ և գուցե, նաև աշխատանքային ինչ-որ հարցեր լինեն այդ առիթով։ Բայց, ընդհանուր առմամբ, պլանավորում եմ քարոզարշավի մեջ լինել: Այսօր Կառավարության նիստում նաև ասացի, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ մենք ապահովենք մեր պետական ինստիտուտները, Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի արտահայտությունը և, իհարկե, քաղաքական գաղափարների և ասելիքի ազատ մրցակցությունը երկրում։Դա ամենակարևոր բանն է, որպեսզի նաև ընտրությունների արդյունքներն արտահայտեն ժողովրդի կամքը, և իհարկե, նաև ընտրությունների և ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցության դեմ պայքար պետք է տեղի ունենա, որը մեր պետական ինստիտուտների գործառույթն է։ Իհարկե, մենք վերջին տարիներին ամեն ինչ արել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կարողությունները զարգանան, որպեսզի նաև այդ առումով արդյունավետ պայքար հնարավոր լինի մղել։ Ես համոզված եմ, որ մեր ինստիտուտները կկարողանան այդ գործառույթն իրականացնել, որպեսզի ամեն ինչ մնա բացառապես քաղաքական գաղափարների և ասելիքի մրցակցության դաշտում։Եվ, իհարկե, նաև ուզում եմ Ձեզ նորից շնորհակալություն հայտնել այս ընթացքում բարեփոխումների ընթացքին աջակցություն ցուցաբերելու համար։ Կարծում եմ, որ բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին հանրության գնահատականի հերթն է, և հանրությունը պետք է իր քվեարկությամբ գնահատական տա: Եվ մենք այս ընթացքում ամեն ինչ կանենք, որպեսզի մեր ժողովուրդը որոշումներ կայացնելու համար իրեն անհրաժեշտ հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ստանա, չնայած մինչև այս էլ այդ ուղղությամբ առավելագույն ենք արել»,– նշել է վարչապետ Փաշինյանը։Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար և հավելել․ «Իհարկե, անհանգստություն բոլոր դեպքում կա, Կառավարության ղեկավարը և Կառավարության անդամների մի մասն արձակուրդ են գնում նախընտրական քարոզչության մասնակցելու համար, բայց դա մեր օրենքն է: Ես նոր Լատվիայի նախագահի հետ էի հանդիպում, նրան ներկայացրեցի, որ մեր օրենքով այդպես է նախատեսվում, մի փոքր զարմացավ, բայց մեր օրենքն է այդպես նախատեսում և Դուք առաջնորդվում եք օրենքով։Իրականում ես վստահ եմ, որ Ձեր կողմից, Կառավարության կողմից, իշխանության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրություններն անցնեն թափանցիկ, առանց որևէ խնդիրների և ընտրության արդյունքները կասկած չհարուցեն, որովհետև այս տարիների ընթացքում մեզ համար ամենամեծ փորձությունը միշտ եղել է ընտրությունը և վատ իրադարձությունները տեղի են ունեցել հենց ընտրությունների և հետընտրությունների ընթացքում։2018 թվականից հետո բոլոր ընտրություններին կասկած չի եղել, բայց առանձնահատուկ ուզում եմ 2021 թվականը նշել, որովհետև արտահերթ էր, և Դուք այդ քայլն արեցիք, որպեսզի ժողովրդի վստահությունը ստանաք, և ժողովուրդը վստահեց Ձեզ։ Այս 5 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել Կառավարությունը, և այն հաջողությունները, որոնք կան, որոնք արձանագրված են զուտ նաև տնտեսական թվերով, ապացույցն են նրա, որ այդ բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են գնացել։Մի հանգամանք կար, ես ուզում էի գիտական հոդված գրել, դրա ընթացքում եմ, բայց չի ստացվում, որ ավարտեմ։ Մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել, պիտի խնդրեմ, որ Դուք էլ դրան առանձնահատուկ ուշադրություն դարձնեք ու ասեք՝ միգուցե ներկայացնեն։ Մեր պետության մեջ տեղի է ունեցել հանրային արդյունքի բաշխման փոփոխություն։ Եթե ժամանակին այդ հանրային արդյունքը ստեղծողների թիվը շատ փոքր էր, օրինակ՝ 40 մեծահարուստներ, հիմա այդ թիվն անգամներով, զրոներով ավելացել է, և դրա արդյունքում է, որ մարդիկ սկսել են և՛ լավ ապրել, և՛ գործարարությամբ զբաղվել, և՛ տնտեսության մեջ հաջողություն կա։ Դրա արդյունքում է, որ մեր երկրում անհավասարությունը պակասել է։Ես սկսեցի խորանալ՝ պատճառն ի՞նչն է, շատ պրիմիտիվ է բացատրությունը, որովհետև օրենքներ են աշխատում, օրենքները հասանելի են: Բառ ենք մենք օգտագործում՝ ներառական, մեր տնտեսական քաղաքականության և ընդհանրապես երկրում վարվող քաղաքականության ներառականության մակարդակն է բարձրացել և հասանելի դարձել։ Երբ մեր ծրագրերն եմ նայում, այն ծրագրերը, որ Կառավարությունն է ներկայացնում, դրանց մեջ այդ գործոնը շատ կարևոր է, և դրանով է պայմանավորված նաև ժողովրդի վերաբերմունքը։Մոտավորապես 50 հազար բնակարան է կառուցվում՝ վերջին երկու տարում 1 մլն քառակուսի մետրից ավելի։ Խորհրդային Միությունում, երբ կառուցում էին 700-800 հազար քմ, դա համարվում էր մեծ հաջողություն։ 1 մլն-ից ավելի և դրան մասնակցում է ոչ միայն պետությունը, այլ մարդիկ՝ պետության օգնությամբ, իսկ Խորհրդային Միությունում պետությունն էր կառուցում։Եվ երբ խոսում էինք հիպոթեքային վարկերի, 16 միլիոնի ծրագրերի մասին, եկեք սա ներկայացնենք, մարդիկ իրենց առօրյա կյանքում դա տեսնում են, այդ հնարավորությունն են տեսնում։ Եվ ես վստահություն ունեմ, որ հետագայում էլ պետության քաղաքականությունը պետք կլինի նրանում, որ իր քաղաքացին իր երկրին, իր իշխանությանը վստահի, իր պետությանը հավատա։Եվ այն, ինչ Դուք, Ձեր Կառավարությունն իրականացնում եք որպես քաղաքականություն, հենց դրան է միտված, որ մենք կարողանանք մեր պետությունը հարգել։ Ես նորից եմ կրկնում, չեմ կասկածում, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն անցնեն անխոցելի, բարձր մակարդակով, վստահելի: Բայց ես նաև ցանկանում եմ, որ ընտրության մասնակից կողմերը նույն կերպ վերաբերվեն, և նաև բոլորս հասկանանք՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքը կա և ոչ ոք օրենքից դուրս չէ, և ընտրական, և ոչ ընտրական պրոցեսներում, եթե խախտումներ են տեղի ունենում, դրանք պետք է պատժվեն։Միայն այս դեպքում է, որ մենք հաջողություն կունենանք, սա մեր անձնական հարաբերությունները չեն, սա պետություն է, և պետության մեջ պետք է գործի օրենքը, Սահմանադրությունը։ Հիմա հերթական հինգ տարվա ապագային միտված ծրագրերի ներկայացման հնարավորություն է, թող ներկայացնեն, ժողովուրդը գնահատի և այդ դեպքում ոչ մի կասկած էլ չի հարուցվի, որ ինչ-որ մի տեղ մեկը սխալ է արել, մեկը չարաշահել է կամ չի չարաշահել։Ես, իհարկե, ինչպես նաև Դուք, անհանգստություն ունենք, որ կփորձեն իհարկե դա անել, բայց մեր պետական ինստիտուտների կայացվածության մակարդակը, եթե 2021 թվականի հետ համեմատենք ու հիմա, անհամեմատ որակյալ են դարձել, անհամեմատ տիրապետում են իրավիճակին։ Դա մեր առօրյա աչքով էլ ենք տեսնում, իհարկե, դեռևս շատ բաներ ունենք անելու, այդ բարեփոխում հասկացողությունն անընդհատ է, մեր կյանքում ամեն օր է, եթե մենք ամեն օր չսովորենք, չբարեփոխվենք, մի օր էլ պարզվելու է, որ մնացել ենք նույնը, ոչինչ էլ չենք փոխել։Ես հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ որպես Կառավարության, պետության ղեկավարի՝ ընտրությունները հաջող կազմակերպելու համար, նաև Ձեզ՝ որպես քաղաքական թիմի ղեկավար ընտրական պրոցեսներում։ Նաև հաջողություններ եմ մաղթում բոլոր այն կուսակցություններին, որոնք իրականում օրենքի շրջանակներում կշարժվեն: Եվ այդ հաջողությունները մաղթում եմ այն պատճառով, որ ես վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը հաղթելու է, և սա կլինի մեր ժողովրդավարության հաղթանակը»։

Լրահոս

Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան
ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. Մակրոն
«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում
«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա
Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար
Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով
Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել
Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա
The Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվոր
Ալ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումները
Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ

Լրացուցիչ նորություններ

...

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»