Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

2025-ի ամռանը «Հրապարակը» գրեց, որ հենց օդանավակայանում հայ կին դիվանագետ է ձերբակալվել` լրտեսության կամ պետական դավաճանության մեղադրանքով, որին հաջորդել էին ԱԳՆ-ում խուզարկություններ, համակարգիչների ու փաստաթղթերի առեւանգում, սակայն մեր բոլոր հարցումներին ի պատասխան ԱԳՆ-ից եւ քննչական մարմիններից եռանդով հերքում էին այդ տեղեկությունը: Սակայն մի քանի օր անց հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ավստրիայում նորանշանակ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը, ով անձնային կապ է ունեցել մի ադրբեջանցու հետ եւ նրան ՀՀ իրավապահները մեղադրում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու համար։ Համացանցը թնդում էր այդ տեղեկություններից, աղջկա լուսանկարը հրապարակվեց, լուտանքներ տեղացին նրա հասցեին:


ԱԳՆ-ն անմիջապես իր կայքից հեռացրեց Ալեքսանյանն վերաբերող ամբողջ տեղեկատվությունը եւ անգամ նշանակման հրամանը: Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց․ «2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով առերեւույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործու­նեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)»։ Ալեքսանյանը մեղադրանքը չէր ընդունում, նրան կալանավորեցին, սակայն պաշտպանը պնդում էր, որ մեղադրանքն անհիմն է։


Իսկ մոտ մեկ ամիս առաջ Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը Ալեքսանյանին արդարացրեց պետական դավաճանության հոդվածով՝ վերաորակելով առաջադրված մեղադրանքը։ Ըստ դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա են ոչ թե պետական դավաճանության, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքի հատկանիշներ։ Ստացվում է, որ երիտասարդ կնոջը քննիչ-դատախազով պախարակեցին, մեղադրեցին պետական դավաճան լինելու մեջ, մեղադրանքից բորբոքված մարդիկ սոցցանցերում հայհոյանքներ տեղացին կնոջ գլխին, իսկ պարզվեց նա անմեղ էր, համենայն դեպս` դավաճանություն կամ լրտեսություն չէր եղել։ Աշխեն Ալեքսանյանի պաշտպան Աբգար Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին ատյանի դատարանը դատավճիռ է արձակել եւ իր պաշտպանյալին դատապարտել է 2 տարվա ազատազրկման, ինչի հետ եւս իրենք համաձայն չեն, եւ դատավճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան․ «Երբեւէ դժվար գտնենք այս հոդվածով նախկինում դատված անձ, որ փաստացի ազատազրկման ենթարկված լինի, միջին ծանրության հանցանք է` սկսվում է տուգանքից։


Մենք թե պատժի մասով, թե մեղավորության մասով բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան, քանի որ իր արարքում հանցանք չկա»։ Փաստաբանը նշեց, որ դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո իրենք իրավական գործընթաց են սկսելու՝ կապված կնոջը պախարակելու, «պետական դավաճանի» պիտակ կպցնելու, հանիրավի մեղադրանքի հետ․ «Ներպետական ատյաններից դուրս էլ գնալու ենք, քանի որ անձի ճակատագրին է վերաբերվում։ Վերաորակված արարքում հանցանք չկա, առհասարակ հանցանք չկա։ Ամեն դեպքում, դատարանը շատ որակով, դասագրքային քննություն է արել, մեկ այլ դատարանի կազմով գուցե մտածեի՝ իրավապահների երեսը փրկելու համար ինչ-որ մի հոդվածով անձը մեղավոր է ճանաչվել»։


Ըստ փաստաբանի՝ Աշխեն Ալեքսանյանը նոր-նոր Վիեննայում նշանակված է եղել հյուպատոս, սակայն չի հասցրել ստանձնել պաշտոնը, նրան Քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության, իր ոտքով գնացել է եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է նախաքննական մարմնին՝ օժանդակելով քննությանը։

Լրահոս

Telegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետել
Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ
«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը
Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ)
Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել
Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС
Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով
Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա
Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը
Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին
Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ

Լրացուցիչ նորություններ

...

«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը

Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)

Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու

Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը

Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից

Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)

«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը

Վթար է․ գազ չի լինելու

Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)

Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ)

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի