Հարգելի՛ ընթերցող, մեզ ուղղված նամակներից ու բազմաթիվ մեկնաբանություններից հետո որոշեցինք տալ հնարավորություն ձեզ՝ վերլուծելու և գնահատելու համապետական ընտրութուններին հայտ ներկայացրած ուժերի խոստումները և հատկապես մեր այս շարքի մեկնաբանություններում ընդգծել ՝ վարչապետի թեկնածուների խոստումներից ո՞րն է ըստ Ձեզ պոպուլիստական, ո՞րն է իրատեսական և ո՞րն է պարզապես ՍՈՒՏ։ Համացանց նետված նախընտրական գրավիչ թեզերը կամ հոգեհույզ խոստումները բազմաթիվ են, ընտրեք և ուղարկեք Ձեր մեկնաբանությամբ ամենա-ամենան։
ՕՐԻՆԱԿ՝ «Աշխարհի թիվ 1 գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն 99 տարի գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ…»․ սա TRIPP-ի մասին Նիկոլ Փաշինյանի ամենատպավորիչ և հանրային տրամադրությունների վրա իր ազդեցությամբ ամենաէֆեկտիվ հայտարարաթյուններից մեկն է, որն ակնհայտորեն փուչիկ է ու չի դիմանում այսօրվա իրականության փաստարկումներին։
Տարածաշրջանում բռնկված պատերազմը՝ Իրան-Մերձավոր Արևելք-Իսրայել հակամարտության դաշտում՝ ապացուցեց, որ ԱՄՆ-ը չի կարող երաշիքներ տալ կայունության՝ այն էլ հարատեւ, անգամ աշխարհի ամենաանվտանգը համարվող ԱՄԷ-ն իրանական պայթյունների թիրախ դարձավ։
Հարգելի՛ ընթերցող, ամեն օր երեկոյան կամ առավոտյան մեր գրառումը կթարմացվի կայքի պաշտոնական սոցհարթակում, ազատ ու անկաշկանդ մեկնաբանեք Ձեր ընկալմամբ վարչապետի թեկնածուների ամենասուտ և ամենապոպուլիստական խոստումը։
Գրե՛ք ձեր մեկնաբանությունը Lurer.com-ի և Euromedia 24-ի ֆեյսբուքյան էջերին կամ էլեկտրոնային փոստին՝ [email protected]։








